fbpx

Փորձագետները պատմել են, թե ինչպես կարելի է պատրաստել բացարձակ լավագույն սուրճ տնային պայմաններում

Սրճարանը՝ իհարկե հրաշալի բան է, սակայն անընդհատ, ամեն օր, մի քանի անգամ չես կարող սրճարան գնալ, որպեսզի սուրճ ըմպես։ Սուրճի իսկական «երկրպագուն» պետք է կարողանա տանը ինքնուրույն սուրճ պատրաստել։

Բայց հավանաբար կան որոշ գաղտնիքներ, որոնք հայտնի են ոչ բոլորին։

Իհարկե։ Ահա մի քանի օրենքներ, որոնք պատմել են տարբեր սրճարանների բարմեններ։

1. Ջուրը նշանակություն ունի

Ծորակի ջուրը՝ տարբերակ չէ։ Ջուրը պետք է վերցնել կամ շշալցված կամ զտված։ Նաև գոյություն ունեն հանքանյութային հավելումներ, որոնք նպաստում են էքստրակցիային և սուրճի բույրի ընդգծմանը։

Ջրի ջերմաստիճանը նույնպես պետք է ճիշտ լինի. իդեալականը՝ 90–96 °C։

«Եթե նույնիսկ ունեք բարձր որակի, թարմ աղացած և իդեալական համամասնություններով սուրճ՝ միևնույնն է, ոչ ճիշտ ջերմաստիճանի դեպքում չեն էքստրակցվում սուրճի բույրի ամենադինամիկ նոտաները» – նշում է սուրճի պատրաստման փորձագետ Էմիլի Ռոզենբերգը։

2. Չշփոթեք համամասնությունները

Չնայած փորձագետները իրար մեջ վիճում են ճշգրիտ համամասնությունների առումով, համեղ տաք սուրճի ընդհանուր օրենքը հետևյալն է. 1 մաս սուրճին վերցվում է 15-17 մաս ջուր։

3. Գնեք կշեռք

Ռոզենբերգի խոսքերով.

«Ես հաճախ սուրճի պատրաստումը համեմատում եմ ուտելիքի պատրաստման հետ և հատկապես թխվող ուտելիքի։ Կարելի է ամեն ինչում հետևել բաղադրատոմսին, բայց ամեն անգամ կստացվի այլ տորթ։ Կարելի է չափել ըստ ծավալի, ինչը միշտ մի փոքր սխալ կլինի, իսկ կարելի է վերցնել կշեռք և վստահ լինել արդյունքի մեջ»։

Սրճարանի համասեփականատեր Ջերեմի Լայմենը համաձայն է.

«Եթե նայենք, ենթադրենք, նշումներով սրճեփներին, ապա այնտեղ «4 գավաթը» չի համապատասխանում սովորական գավաթին, այնպես որ հնարավոր է շփոթվել։ Եվ ոչ ոք էլ չի զգուշացնում այդ անհամապատասխանության մասին»։

4. Սրճաղացը նույնպես օգտակար բան է

Այն հարցին, թե կգնե՞ր արդյոք աղացած սուրճ, բարմեն Բեյլի Մենսոնը պատասխանում է. «եթե միայն արշավ գնալիս լինեի»։

Այլ բառերով՝ սուրճը պետք է աղալ ինքնուրույն, ընդորում ամեն օր.

«Եթե հացից պատառներ կտրատեք, ապա ամեն մի պատառ համեղ կլինի, սակայն մեկ ժամ հետո կտրված պատառը կչորանա։ Սուրճը պետք է աղալ եփելուց անմիջապես առաջ, որպեսզի պահպանվի բույրի ամբողջական հարստությունը։ Չնայած, իհարկե, երբեմն հարմարավետ է գնել կտրատված հաց»։

5. Սրճեփը և մնացած սպասքը պահեք մաքուր վիճակում

Բարմեն Մայքլ Ֆիլիպսը հիշեցնում է, որ սուրճից էքստրակցվում են յուղեր, որոնք կեղտոտում են ամբողջ սպասքը։

«Կարող եմ գրազ գալ, որ սրճեփների 90%-ը այնքան կեղտոտ է, որ դրանց մեջ զգացվում է նախկին եփի համը։ Մարդիկ չեն հասկանում, որ սպասքը պետք է հաճախակի և մանրակրկիտ լվանալ»։

Բայց գլխավորը՝ ինչում համակարծիք են փորձագետները. որպեսզի կարողանաք գտնել սեփական սուրճի գավաթը, դուք պետք է փորձարկումներ անեք։ Թթվայնությունն ու համը հաճախ կախված է տարածաշրջանից, բովման տարբեր տեսակները տարբեր թնդություններ են հաղորդում և այլն։

Իսկ ի՞նչ սուրճ եք սիրում դուք։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Փորձագետները պատմել են, թե ինչպես կարելի է պատրաստել բացարձակ լավագույն սուրճ տնային պայմաններում
ԹԵՍՏ. աշխարհի ամենա-ամենամեծերը