fbpx

Համեղ փաստեր շոկոլադի մասին

Շոկոլադի հետ բազմաթիվ հետաքրքիր փաստեր և պատմություններ են կապված։ Առաջարկում ենք որևէ նոր բան իմանալ այդ «համեղության» մասին։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ընթերցման ընթացքում ձեզ մոտ հնարավոր է առաջանա շոկոլադ ուտելու անհաղթահարելի ցանկություն։ Մենք զգուշացրեցինք։

1. Շոկոլադի առաջին ֆորմատը, որն ամբողջությամբ համապատասխանում էր լայն զանգվածների սպառման համար, մշակվել է 1847թ. Բրիստոլում (Անգլիա) տեղակայված Ֆրայ շոկոլադի ֆաբրիկայում։

2. Բելգիայում 17 հազար մարդ զբաղված է շոկոլադի արտադրությամբ։

3. Շոկոլադի մեկ փոքրիկ կտորը կարող է մարդուն այնքան էներգիա հաղորդել, որը կբավարարի 45.5 մետր քայլելու համար։

4. ԱՄՆ բանակի մասնագետները համատեղ Hershey ընկերության հետ բարելավել են ժամանակակից շոկոլադի թերմոկայունության որակները, այնպես անելով, որպեսզի այն դիմանա թեժ արևի տակ «Փոթորիկը անապատում» գործողության ժամանակ։ Հատուկ արտադրված շոկոլադ-բատոնները պահպանում են ամրությունը նույնիսկ 60 °C ջերմաստիճանում։

5. Շոկոլադը պարունակում է ֆենիլէթիլամին, բնական ամինաթթու, որը, ինչպես ենթադրում են գիտնականները օժտված է աֆրոդիզիակի էֆեկտով և նույնիսկ ասում են, որ ունակ է «բուժել» խումարը։

6. Շոկոլադը մտնում էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի զինվորների օրապարենի մեջ։ Հրամանատարության հրամանով այդ շոկոլադի համը պետք է բնութագրվեր. «եփած կարտոֆիլից մի փոքր համեղ», որպեսզի բացառվեր դրանց անմիջապես սպառումը։

7. Շոկոլադի պատրաստման առաջին մեքենան ստեղծվել է 1780թ. Բարսելոնայում (Իսպանիա)։

8. Կոտ դի Վուարը այսօրվա դրությամբ համարվում է կակաոի արտադրության առաջատարը։ Այս մթերքի մոտ 37%-ը աշխարհը ստանում է հենց այնտեղից։

9. Կակոի առկայության վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս մթերքը աշխարհի ամենահին սնունդներից մեկն է։

10. 2012թ. Շվեցարիան համարվել է ըստ բնակչության շնչի, ամենաշատ շոկոլադ օգտագործող երկիրը։ Ամեն շվեցարացի տարեկան ուտում է 12 կգ շոկոլադ։

11. Տեխնիկապես սպիտակ շոկոլադը չի կարելի անվանել շոկոլադ, քանի որ այն չի պարունակում կակաոի նյութեր։

12. Աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե սալիկը, որն իր հետ դեպի Հյուսիսային բևեռ ճանապարհորդության էր վերցրել Ռոբերտ Սքոթը, դա Cadburry սալիկն է։ Այժմ այն 100 տարեկան է և այն մինչ այժմ մնում է չօգտագործված։ 2001թ. սալիկը գնվել է 687 դոլարով Քրիսթիս աճուրդից՝ անհայտ գնորդի կողմից։

13. Ացտեկները գտնում էին, որ կակաոն մարդկանց նվիրել է իմաստության աստվածը։ Կակաոի սերմերը շատ թանկ էին գնահատվում և կիրառվում էին որպես փոխարժեք։

14. Կես կիլոգրամ կակաո ստանալու համար հարկավոր կլինի 40 կակաո-ընկույզ։

15. Կակաոի ծառերը, որոնք հայտնի են նաև որպես շոկոլադե ծառեր, ապրում են մինչև 200 տարի, սակայն կակաոի արտադրության համար կակաո-ընկույզներ դրանց վրա աճում են միայն 25 տարվա ընթացքում։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Համեղ փաստեր շոկոլադի մասին
Համբուրվելու 20 պատճառ։ Ո՞վ կարող էր մտածել, որ դա այդքան օգտակար է