10 պատճառ, թե ինչու պետք է համբուրվել և որքան հնարավոր է հաճախ.
1. Համբույր տրամադրության համար
Գերմանացի գիտնականներն ապացուցել են, որ համբույրը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու տրամադրության վրա: Բեռլինի համալսարանում պարզել են, որ առավոտյան 20 վայրկյանանոց համբույրը ամբողջ օրվա համար ռոմանտիկ տրամադրվածություն է ստեղծում: Պեդանտ գերմանացիներին արժե հավատալ:
2. Համբույր սննդակարգի փոխարեն
Այտին անմեղ համբույրը հինգ կալորիա է այրում: Կրքոտ համբույրի ընթացքում դուք կարող եք մինչեւ 30 կալորիա այրել: Դեն նետեք հոգնեցնող սննդակարգերը եւ սկսեք համբուրվել:
3. Համբույր առողջության համար
Համբույրի սիրահարները հազվադեպ են դիմում բժիշկների: Դա կապված է այն բանի հետ, որ համբույրի ընթացքում մեր օրգանիզմում նեյրոպեպտիդներ են արտադրվում, հենց դրանք են ոչնչացնում ցավային մանրէները եւ տարբեր վիրուսները: Համբուրվեք եւ ամրապնդեք իմունիտետը:
4. Ադրենալինի համբույր
Կրքոտ համբույրը ուղեղում քիմիական նույն հակազդեցությունն է առաջացնում, ինչ պարաշյուտից ցատկը կամ ատրճանակից կրակելը: Համբույրի արդյունքում արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը եւ դա նպաստում է ֆիզիկական եւ մտավոր ակտիվությանը: Սիրով զբաղվեք, ոչ թե պատերազմով:
5. Համբույր ցավի դեմ
Սիրելի մարդու համբույրները կարող են ազդել որպես ցավազրկողներ, որոնք մորֆինից 200 անգամ ավելի ուժեղ են: Այդ պատճառով եթե ձեր գլուխը ցավում է, ուղղակի ձեր տղամարդուն խնդրեք համբուրել ձեզ:
6. Համբույր պատասխանի փոխարեն
Պատասխանից խուսափելու կամ էլ սեփական տղամարդուն «լռել» ստիպելու լավագույն միջոցը համբույրն է: Համբույրների օգնությամբ հնարավոր է խուսափել վեճից եւ տհաճ բացատրություններից:
7. Համբույր հավատարմության համար
Վիճակագրությունը պնդում է, որ ընտանեկան զույգերի 40 տոկոսը ֆրանսիական համբույրը սիրո գլխավոր դրսեւորումներից մեկն է համարում: Հոգեբանները, իրենց հերթին, պնդում են, որ «խորը» համբույրը հուզական որոշակի ցայտյուն է, որը ամուսնալուծությունների դեմ լավագույն կանխարգելիչ միջոց է:
8. Օրգազմ համբույրից
Կանանց 94 տոկոսը սեռական բավարարություն է ստանում համբույրներից: Իսկ ոմանք նույնիսկ օրգազմի են հասնում դրանց օգնությամբ: Այդ երեւույթը հանդիպում է թույլ սեռի ներկայացուցիչների մոտավորապես 1–2 տոկոսի մոտ: Եվ նույնիսկ եթե դուք նրանց թվին չեք դասվում, համբուրվեք եւ վայելեք գործընթացը:
9. Սրտային համբույրներ
Համբույրը մարդու սրտանոթային համակարգի լավագույն մարզում է: Հենց համբույրի ընթացքում է նկատելիորեն արագանում մարդու զարկերակը` կանանց մոտ րոպեում մինչեւ 150–180 զարկ եւ մինչեւ 110–120 զարկ տղամարդկանց մոտ: Այդ պատճառով համբույրները նպաստում են այնպիսի հիվանդության կանխարգելմանը, ինչպիսին վեգետատիվ անոթային դիստոնիան է եւ մարդու օրգանիզմում արյան շրջանառության խախտումները
10. Համբույրներ սթրեսի դեմ
Ամերիկացի հոգեբան Էրիկ Բեռնը պնդում է, որ համբույրը ցանկացած մարդու կյանքում կարեւոր ծես է: Նրա կարծիքով, սիրելի մարդու համբույրը սթրեսի եւ դեպրեսիայի դեմ լավագույն միջոցն է: Նման եզրակացության է հանգել նաեւ հայտնի պրոֆեսոր Ուոլթեր Թոումենը: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է հուզական գերլարվածության դեմ պայքարին: Թոումենը նույնիսկ հատուկ դասընթաց է ստեղծել, որը կոչվում է հակասթրես: Եվ դրանում ոչ փոքր դեր է խաղում համբույրի կիրառությունը:
Աղբյուրը՝ style.news.am