fbpx

9 սովորություն, որոնք սպանում են ձեր հաջողությունը

Ուզո՞ւմ եք հաջողությունը ձեր կողմը թեքել։ Նմանը ձգում է նմանին…

Պատահում են պահեր, երբ բախտդ ամեն ինչում բերում է, իսկ երբեմն էլ այնպես է պատահում, որ թվում է ամբողջ աշխարհն է քեզ դեմ ելել՝ անհաջողություն, անհաջողության ետևից, իսկ գլխիդ թափված պրոեբլեմներն էլ ամբողջությամբ խլում են վերջին ուժերդ ու լավատեսության մնացորդները…

Այդպիսի պահերին թվում է կարծես հաջողությունը ինչ-որ տեղ մոլորվել է կամ ուղղակի ամեն կերպ անտեսում է քեզ։ Ի՞նչ անել։

Ահա 9 սովորություն, որոնց մասին պետք է մոռանալ, եթե իրոք ցանկանում եք դառնալ հաջողակ մարդ։

1. Հապճեպ եզրահանգումներ, եզրակացություններ անելու սովորություն

Շատ հաճախ մեզ թվում է, որ մենք նախապես գիտենք թե ինչ և երբ տեղի կունենա և սկսում ենք գործել համաձայն ապագայի մասին մեր սխալ պատկերացման։ Իրականում կյանքը սիրում է երբեմն այնպիսի անակնկալներ մատուցել, որոնց մասին նույնիսկ դժվար է ենթադրել։ Այդ պատճառով պետք չէ հիմնվալ հապճեպ որոշումների վրա։ Սխալ է նաև մտածել, որ մենք գիտենք մարդկանց արարքների և հետագա գործողությունների պատճառները։ Դա ճիշտ չէ և շատ հաճախ բերում է կոնֆլիկտների առաջացման և հարաբերություններում թյուրիմացությունների։

2. Իրադարձությունները դրամայի վերածելու սովորություն

Պետք չէ խոշորացնել մանր անհաջողությունները, տխրել մանրուքների պատճառով։ Այդպիսի վարքի դեպքում ձեզ մոտ տագնապ է առաջանում, որը չի թողնում ձեզ կյանքում հաջողակ լինել։

3. Կարծրատիպեր և պիտակներ ստեղծելու սովորություններ

Երբ մենք փորձում ենք մեկ անգամ և ընդմիշտ որոշել իրերի էությունը, մենք կարող ենք շատ խիստ սխալվել։ Իրականում աշխարհում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այդ պատճառով պետք չէ ամեն ինչ նույն սահմանների մեջ դիտարկել։

4. Ամեն ինչ «Սև և սպիտակի» բաժանելու սովորություն

Իրականում, կյանքի գունային ներկապնակում գոյություն ունեն հազարավոր տարբերակներ, և ցանկությունը ստանալ «ամեն ինչ կամ ոչինչ»՝ բերում է նրան, որ մենք դրանք ուղղակի չենք նկատում։ Չի լինում իդեալական աշխատանք, ընկերներ, հարաբերություններ։ Մեծ արվեստ է՝ ուրախանալ այն ամենին, ինչ ունես։

5. Ընդհանրացնելու սովորություն

Հաճախ մենք փորձում ենք տենդենցներ գտնել մեր հաջողությունների և սայթաքումների շարքում։ Իրականում, մի քանի անգամ կրկնված իրավիճակը դեռևս ոչինչ չի նշանակում։ Ամեն մի իրավիճակին վերաբերվեք յուրովի։

6. Ամեն ինչ սրտին մոտ ընդունելու սովորություն

Պետք չէ ծանր ապրումներ ունենալ հեռուստացույցով լսած վատ նորություններից, ձեր հարևանուհու հիվանդության պատմությունից կամ ձեր գործընկերոջ անհաջողության մասին պատմությունից։ Կարեկցեք, օգնեք, բայց ծանր ապրումներ մի ունեցեք ուրիշի պրոբլեմներից։

7. Բռնկված էմոցիաներին վստահելու սովորություն

Ձեր տպավորությունները ցույց են տալիս ձեր սուբյեկտիվ աշխարհընկալումը, որը ոչ միշտ է, որ ճիշտ է։

8. Ապատիկ լինելու սովորություն

Հաջողակ լինելու համար պետք է լավատես լինել։ Սպասեք, փնտրեք և հավատացեք լավին՝ և դուք դա կստանաք։ Նեգատիվ տրամադրված մարդիկ նույնիսկ չեն էլ նկատում հնարավորությունները, որոնք կարող էին նրան հաջողություն բերել։

9. Անցյալը փորփրելու սովորություն

Շատ ավելի լավ է հանգիստ թողնել անցյալը, ներել բոլոր վիրավորանքները քեզ և ուրիշներին և մաքուր սրտով շարունակել ապրել։ Պետք չէ սրտում պահել անցյալ անհաջողություններն ու հիասթափությունները։ Շարունակեք ապրել՝ հավատալով հաջողությանը և լավին հուսալով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
9 սովորություն, որոնք սպանում են ձեր հաջողությունը
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 ՆՇԱՆ, որոնց համար 2022 թվականը կլինի լավագույն տարին