fbpx

Հաջողության օրենքները

Հաջողության օրենքների այս ցուցակը կազմել է հանրահայտ հոգեբան Ռենդի Գեյջը:

 

Դատարկության օրենքը

Եթե ձեզ նոր կոշիկներ են հարկավոր, ապա դեն շպրտեք հները: Եթե ձեզ հարկավոր է նոր հագուստ, ապա մաքրեք ձեր պահարանը: Դուք պետք է ձեր իսկ կամքով հրաժարվեք հին ստերեոտիպներից;

Շրջապտույտի օրենքը

Պատրաստ եղեք բաց թողնել ինչ-որ բան, որին տիրապետում եք, որպեսզի կարողանանք ստանալ ինչ-որ բան, որը ցանկանում եք:

Երևակայության օրենքը

Սկզբից դուք պետք է կարողանաք տեսնել ծաղկունքը ձեր երևակայության մեջ: Նկարագրեք ձեր իդեալական օրը և ցույց մի տվեք այն ոչ մեկին, բացի նրանցից ում վստահում եք: Պահպանեք այդ նկարագրությունը հասանելի ինչ-որ տեղ՝ ձեռքի տակ և ազատ ժամանակ վերընթերցեք այն:

Ստեղծագործական օրենքը

Մարդը կարող է հասնել հաջողության ի շնորհիվ իր մտքերի էներգիայի, ինտուիցիայի և երևակայության:

Հատուցման և ստանալու օրենքը

Եթե դուք ինչ-որ բան եք տալիս՝ այն վերադառնում է տասնապատկված: Եթե դուք «բարիք» եք ստանում, շատ կարևոր է դրանով կիսվել շրջապատի հետ: Եթե դուք ունեք շնորհ և չեք օգտագործում այն՝ դուք վիրավորում եք ձեր Աստվածային էությունը: Ձեր ունակություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու համար դուք պետք է ուրախանաք նվերներին և կիսվեք այդ ուրախությամբ: Եթե դուք դա անում եք, ապա ավելի շատ «բարիք» եք գրավում դեպի ձեր կյանք:

Տասանորդի օրենքը

Տիեզերքը միշտ կվերցնի իր տասանորդը: Դա ուղղակի աջակցության աղբյուրին շնորհակալության օրենքն է՝ 10% այն ամենից ինչ ունեք: Դուք երբեք չեք իմանա, թե ինչպես ձեր տասանորդը կվերադառնա ձեզ: Փողը՝ սովորական երևույթ է: Բայց նա կարող է գալ նաև ինչ-որ մեկի հետ բարիշելու, նոր ընկերական հարաբերության կամ առողջանալու արդյունքում և այլն:

Ներման օրենքը

Եթե դուք չեք կարողանում ներել մարդկանց, դուք չեք կարողանա ընդունել ձեր հարստությունը: Եթե ձեր հոգին լի է ատելությամբ, այնտեղ երբեք սիրո համար տեղ չի գտնվի: Դուք պետք է կարողանաք ձերբազատվել բացասական զգացմունքներից, որոնք ներսից խժռում են ձեզ և հանգիստ չեն տալիս:

Հ.Գ. Ահա այսքանը: Հավատա՞լ, թե՞ ոչ, ընդունել այս օրենքները կամ չընդունել՝ որոշում եք ինքներդ: Մենք ընդամենը այն ներկայացնում ենք Ձեզ: 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հաջողության օրենքները
ԹԵՍՏ․ Ի՞նչ է խնդրում Ձեր հոգին