Հավանաբար չի գտնվի մի աղջիկ, ով չիմանա ZARA բրենդի մասին: Սակայն քիչ մարդիկ գիտեն ընկերության հիմնադրի և աշխարհի ամենահարուստ մարդու մասին: Եվ հավանաբար մենք այդպես էլ կմնայինք անտեղյակ, եթե Կովադոնգա Օ Շի անունով մի կին, ով գրել է «ZARA-ի ֆենոմենը» գիրքը, չծանոթացներ այս բրենդի սիրահարներին միլիարդատիրոջ հաջողության գաղտնիքների հետ:
«Inditex» առաջատար առևտրային ընկերության հիմնադիրը իսպանացի մագնատ Ամանսիո Օրտեգան է: Բացի այս ընկերությունից, նրան են պատկանում այնպիսի հայտնի բրենդեր, ինչպիսիք են՝ assimo Dutti, Pull and Bear, Oysho, Zara Home, Stradivarius, Bershka:
Նրա հաջողության գաղտնիքը բավական հետաքրքրաշարժ է՝ նա հասել է դրան 13 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում:
Այս հոդվածում կներկայացնենք նրա հաջողության հասնելու 5 օրենքները, որոնց պետք է հետևի այն մարդը, ով երազում է բարեկեցության մասին:
1. «Մի վախեցեք լինել «պարզ»»
Չնայած նրան, որ Ամասիո Օրտեգան այդպիսի դիրք է զբաղեցնում, նրա աշխատակիցները երբեք չեն զգացել տարբերություն, քանի որ նա բավական հասարակ է: Ղեկավարը վստահ է, որ հաջողությունը՝ միայն իր արժանիքը չէ, այլ միացյալ աշխատանքի արդյունք: Բոլորը գիտեն, որ իրեն պետք է դիմեն անունով, և ինչը շատ կարևոր է, միլիարդատերը գոռոզություն և ուրիշների խորհուրդներ լսել չի սիրում:
2. «Սիրահարվեք Ձեր աշխատանքին»
Նրա հաջողության ամենագլխավոր պահերից մեկը այն է, որ նա իրոք նվիրված է իր գործին, ինչ էլ խորհուրդ է տալիս ուրիշներին: Օրտեգան հաճախ է լինում իր արտադրամասերում, որտեղ ուսումնասիրում է աշխատանքի պրոցեսը: Երբեմն նույնիսկ ինքը կարող է հագուստի համար կտոր ընտրել:
3. Երբեք ամբողջովին մի գոհացեք արածով
Ըստ Forbs-ի տարբերակի, հենց նա է համարվում աշխարհի ամենահարուստ մարդը: Ընկերության ղեկավարը գտնում է, որ չի կարելի բավարարվել ձեռք բերվածով և կանգ առնել, քանի որ, ինչպես ինքն է խոստովանում՝ դա ավելորդ ճոխություն է:
4. Ամեն ինչ արեք նպատակին հասնելու համար
Դե պարզ է, որ այս մարդը հասել է այսպիսի հաջողությունների՝ շնորհիվ իր նպատակասլացության և անդրդվելիության: Որովհետև հենց այդպիսի կամային և ամբիցիոզ մարդիկ են հասնում ճանապարհի վերջին: Նպատակին հասնելու համար Օրտեգան հատակ էր լվանում, վաճառում էր էժանագին ապրանքներ և անում էր շատ այլ բաներ:
5. Գնահատեք Ձեր ընտանիքը և անձնական տարածքը
Օրտեգայի համար շատ մեծ դեր է խաղում ընտանիքը: Նա մտածում է, որ ընտանիքի անդամները կարող են իրոք մտնել դրության մեջ և հետագա գործողությունների համար մոտիվացնել: Այդ պատճառով նա փորձում է ուշադրությունից չզրկել իր հարազատ մարդկանց: