Պատահե՞լ է ձեզ հետ այնպես, որ չեք ցանկացել ինչ-որ բան բարձրաձայնել, որպեսզի հանկարծ անհաջողություն չլինի: Դա շատ տարածված վախ է մարդկանց մոտ, ովքեր հավատում են բառերի ուժին: Իրականում այդ վախերն ու զգուշավորությունը զուր չէ:
Դեռևս հին ժամանակներից մարդիկ հասկացել են, որ բառերից են կախված իրադարձություններն ու էմոցիաները: Որքան շատ բացասական բառ եք դուք օգտագործում, այնքան ավելի վատ է դա անդրադառնում ձեր ճակատագրի վրա: Համապատասխանաբար՝ եթե դուք օգտագործում եք դրական էմոցիաներով ներծծված դրական խոսքեր, այն դրական է անդրադառնում ձեր ճակատագրի վրա:
Եվ այսպես, մենք առաջարկում ենք ձեզ հիշել 10 բառ, որոնք կարող են դրական անդրադառնալ ձեր ճակատագրի վրա.
1. Նվաճում: Որքան հաճախ բարձրաձայնեք այդ բառը, այնքան արագ կստանաք ձեր աշխատանքի հաջողված արդյունքը:
2. Սեր: Որոշներին այս բառը հեշտ չի տրվում, ինչպես խոստովանությունը: Դուք պետք է սովորեք չթաքցնել ձեր զգացմունքները շրջապատից և աշխարհից ընդհանրապես: Մի վախեցեք արտասանել նվիրական այդ բառը. «սիրում եմ»:
3. Հույս: Հենց հույսն է օգնում մարդկանց մինչև վերջ հավատալ լավին: Հաճախ ասեք. «ես հույս ունեմ», որպեսզի բախտը հավատա ձեզ և նվիրի այն, ինչ ցանկանում եք:
4. Ինքնավստահություն: Ձեզ հարկավոր է սովորել և զգալ ձեզ այնպես, ինչպես դա բարձրաձայնում եք: Եթե դուք ինքնավստահություն ձեռք բերեք և վստահ լինեք ձեր սկսած գործում, ապա կտեսնեք, թե որքան հեշտ է ձեզ համար կյանքում:
5. Բարեկեցություն: Այս բառի գաղտնիքը կայանում է նրանում, որ այն բաղկացած է երկու՝ «բարի կեցություն» բառերից: Հետևաբար այդպես դուք կարող եք գրավել հաջողությանը:
6. Հաջողություն: Այո, այս բառի մասին նույնպես չի կարելի մոռանալ: Հաճախ ասեք, որ դուք անկեղծ հավատում եք նրան:
7. Երջանկություն: Ահա ամենակարևոր բառերից մեկը: Եթե ուզում եք երջանիկ լինել, ապա պետք է ամեն ինչ անեք այդ էմոցիան ձեր մեջ առաջացնելու համար: Ձեզ մոտ կստացվի: Կարևորը հավատալն է:
8. Երախտագիտություն: Հաջողությունը սիրում է նրանց, ով պատրաստ է ոչ միայն ստանալ լավը, այլ նաև այն տալ մարդկանց: Եթե դուք շրջապատող մարդկանց լավը ցանկանաք, ապա անպայման կստանաք ձեր հրաշալիի չափաբաժինը:
9. Առողջություն: Որքան հաճախ արտասանեք այս բառը դրական առումով, այնքան ավելի լավ ձեզ կզգաք:
10. Վստահություն: Եթե դուք վստահաբար վերաբերվեք կյանքին, ապա այն անպայման ձեզ կպարգևի լավագույն էմոցիաները: Հաճախ բարձրաձայնեք վստահության մասին բառեր, որպեսզի տիեզերքը կարողանա այն զգալ:
Տրամադրվեք դրական և այնժամ ձեր կյանքում ամեն ինչ գեղեցիկ և հրաշալի կլինի: