fbpx

Հագուստի ամենատարօրինակ և անսովոր արգելքներն աշխարհի տարբեր երկրներում

Ուղևորվելով որևէ երկիր, անպայման պետք է ծանոթանալ այդ երկրի օրենքներին, ավանդույթներին և սովորություններին։ Այլապես մենք կարող ենք հայտնվել տհաճ իրավիճակներում։ Զարմանալի է, բայց դա վերաբերվում է նաև հագուստին։ Հնարավոր է ոչ ճիշտ զգեստապահարանը պատճառ դառնա հսկայական տուգանքների և նույնիսկ բանտարկության։ Որովհետև որոշ տաբուներ ուղղակի կարող են անկանխատեսելի լինել։

Ավստրալիա

Ավստրալիայում հագուստի հետ կապված օրենքները տարօրինակ են և ոչ մի կերպ չեն տեղավորվում տրամաբանության մեջ։ Երեկոյան պետք չէ դուրս գալ սև հագուստով կամ վարդագույն տաբատներով։ Դրա համար դուք կարող եք տուգանվել։ Տղամարդկանց արգելվում է կրել առանց գոտի զգեստներ (այո, այո, սա տպագրական սխալ չէ՝ հենց զգեստներ)։ Իսկ այլ կանացի հագուստների մասով, որոնք կկրեն տղամարդիկ այլևս որևէ արգելք չկա։

Թայլանդ

Գոյություն ունի միայն երկու արգելք՝ չի թույլատրվում մեքենա վարել մերկ իրանով և փողոց դուրս գալ առանց ներքնազգեստ։

Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայում պետք է մոռանալ կապույտ ջինսերի մասին։ Իշխանություններին դուր չի գալիս արևմտյան ամեն ինչ։ Սակայն զբոսաշրջիկներին առաջին անգամ կարող են ներել, բայց պետք է հաշվի առնել, որ ջինսերով Ձեզ ներս չեն թողնի ոչ մի մշակութային կամ պատմական կենտրոն։

Մալազիա

Արգելվում է կրել դեղին գույնի հագուստ։ Եվ ոչ միայն զբոսաշրջիկներին, այլ նաև տեղի բնակիչներին։ Այդպիսի տաբույի մի քանի պատճառ գոյություն ունի. որոշները դա կապում են կրոնական ասպեկտների հետ, մյուսները կարծում են, որ դա կապված է քաղաքականության հետ՝ մալազյան ակտիվիստները հենց այդ գույնի հագուստներ էին կրում։

Զանզիբար

Աղջիկները պետք է մոռանան կիսաշրջազգեսնտերի և մինի զգեստների մասին։ Այդ արգելքը գոյություն ունի հանուն նրա, որպեսզի նվազեցվի հանցագործությունների թիվը։ Եթե իշխանության ներկայացուցիչը Ձեզ նկատի մինի կիսաշրջազգեստով, ապա կտուգանի 45 դոլարով։

Նիդերլանդներ / Ֆրանսիա / Բելգիա

Եվրոպական շատ երկրներում իսլամ դավանող աղջիկներին արգելում են փակել դեմքը։ Այսինքն կրել փարաջա, նիկաբ կամ չադրա։ Իհարկե նրանք կարող են ծածկել գլուխը, բայց պետք է բաց թողեն դեմքը։ Այդ օրենքը գոյություն ունի քաղաքացիներին և բոլորի անվտանգության ապահովման համար։ Փակ դեմքով աղջկան ներս չեն թողնի պետական և ոչ մի հիմնարկություն։

Գրենադա

Արգելվում է լողազգեստով հայտնվել լողափից դուրս։ Այդ տեսքով կարելի է գտնվել լողափում, բայց ոչ քաղաքում։

Բարբադոս

Արգելվում է կրել կամուֆլյաժային պրինտով հագուստ, եթե դուք բանակի ծառայող չեք։ Նմանատիպ պրինտը նախատեսված է միայն զինվորականների համար։ Դրա համար հեշտությամբ կարող են տուգանել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հագուստի ամենատարօրինակ և անսովոր արգելքներն աշխարհի տարբեր երկրներում
Պատրաստում ենք հարմարավետ բռնիչ հեռախոսի և լիցքավորման սարքի համար (տեսանյութ)