fbpx

Դելֆիներին գրեթե հավասարեցնում են մարդկանց

Այս դաժան, մարդկային էգոյի և բացարձակ անարխիայի դարաշրջանում, երբ մարդիկ իրենց լիարժեք և միանձնյա տեր ու տիրական են զգում Երկիր մոլորակում, երբեմն արթնացումներ են տեղի ունենում, որը ինքնին շատ ուրախալի է:

vesti.ru-ն նշում է, որ Վանկուվերում տեղի ունեցող Գիտության զարգացման ամերիկյան ասոցացիայի կոնֆերանսի ժամանակ մի խումբ գիտնականներ, փիլիսոփաներ և կենդանական աշխարհի պաշտպաններ գտնում են, որ դելֆինները, դրանք գիտակից, բանականությամբ օժտված արարածներ են, թեկուզ և մարդ չեն, բայց ունեն իրենց իրավունքները և իրենց անձնական կյանքը:

Գիտնականները արդեն վաղուց էին նշում, որ դելֆինները, կետերը և մի քանի այլ ծովային կաթնասուններ մարդու նման օժտված են գիտակցությամբ, ինտելեկտով և բանականությամբ: Դրա համար առաջարկվում է նրանց աննվանել «ոչ մարդանման անձիք»:

Եթե այս ամենի հիման վրա օրենք ընդունվի, ապա դելֆիններին և նրա բախտակիցներին պահել կենդանաբանական այգիներում կարգելվի՝ էլ չենք խոսում որսի մասին: Ինտելեկտով օժտված ծովային բնակիչների իրավունքների հետ հաշվի պետք է նստեն նաև նավթային կոնցերները, որոնք հորատում եմ ծովային հատակը:

Նրանք ունեն իրավունքներ և ազատություն. գտնում են գիտնականները և մտադիր են շատ լուրջ զբաղվել այս պոստուլատի միջազգային ճանաչման գործով:

Իսկ ես իմ կողմից կավելացնեմ, որ երբ մարդկությունը մի փոքր էլ զարգանա, նրանք վերջապես կհասկանան, որ գիտակցությամբ և ինտելեկտով են օժտված ոչ միայն վերոնշյալ կաթնասունները, այլ շատ ու շատ այլ կենդանիներ: Ես դրանում վստահ եմ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Դելֆիներին գրեթե հավասարեցնում են մարդկանց
ԹԵՍՏ. Արդյոք գիտե՞ք, թե նշվածներից ինչը գոյություն ունի իրականում