fbpx

Anonymous-ը հերքել է GoDaddy.com-ի խափանումներում իր մասնակցությունը

Աշխարհի ամենամեծ ինտերնետ-ռեգիստրատոր GoDaddy.com-ի կայքն ու նրա հաճախորդների բազմաթիվ կայքեր վերականգնել են իրենց աշխատանքը երկարատև պարապուրդից հետո: Խափանման պատասխանատվությունը իր վրա է վերցրել Anonymousի անդամ ներկայացած հաքերը: Սակայն «անոնիմներն» անձամբ հերքում են իրենց կապը այդ հաքերի հետ:

Սեպտեմբերի 10-ին ժամը Երևանի ժամանակով մոտ 12:00-ի սահմաններում ռեգիստրատորի ներկայացուցիչները CNET-ին հայտնել են, որ սերվերի աշխատանքները ամբողջությամբ վերականգնվել են: GoDaddy-ում հատկապես ընդգծում են այն, որ հաճախորդների ինդենտիֆիկացիոն տվյալներն ու կարևոր ինֆորմացիաները՝ այնպիսիք, ինչպիսին է կերդիտային քարտերի համարները հաքերների ձեռքը չեն ընկել:

Ինչպես հաստատում է իր վրա պատասխանատվություն վերցրած հաքերը՝ @AnonymousOwn2r Twitter օգտատերը, GoDaddy.com կայքը խափանվել է ավանդական DDoS հարձակման արդյունքում:

Նույն ժամանակ Twitter օգտատերեր, որոնք ասոցացվում են անոնիմ հաքերային խմբավորման իրական անդամների հետ (@AnonymousPress@AnonyOps) հայտնել են, որ ոչ մի կապ չունեն կատարվածի հետ:

«Հաքտիվիստները» նշում են, որ ռեգիստրատորի աշխատանքների խափանումը կարող է պայմանավորված լինել ոչ թե հաքերային հարձակումներով, այլ սովորական տեխնիկական խափանումներով: Ընդ որում իր վրա պատասխանատվություն կարող է վերցնել «յուրաքանչյուր ապուշ»: Anonymous-ները խորհուրդ են տալիս ԶԼՄ-ներին այդպիսի լուրերին վերաբերվել թերահավատորեն:

Կատարվածը նաև անդրադարձել է շատ հաճախորդների վրա: Սակայն հաճախորդների որքան տոկոսն է տուժել չի հաղորդվում: GoDaddy-ն ունի 10 միլիոն հաճախորդ և սպասարկում է ավելի քան 50 միլիոն դոմեն:

Вести.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Anonymous-ը հերքել է GoDaddy.com-ի խափանումներում իր մասնակցությունը
Ինձ մի դուռակ գրում է, որ ես կապիկություն եմ անում. ո՞վ է զայրացրել Սարգիս Գրիգորյանին