fbpx

«Արյունը ջուր չի դառնա» ժողովրդական իմաստության գիտական բացատրությունը կամ ինչու է պետք հաճախ գրկել երեխաներին

Վերջապես պարզեցի, թե որտեղից է առաջացել ժողովրդական իմաստուն խոսքը՝ արյունը ջուր չի դառնա, նկատի ունենալով հարազատների կապվածությունը։

Վերջերս կենսաբանները մի ցնցող հայտնագործություն են արել։ Պարզվել է, որ օրգանիզմում առկա մի հորմոնի՝ օքսիտոցինի (Oxytocin) քանակությունը երեխայի մոտ ավելանում է, երբ նա հպվում է բիոլոգիական մոր հետ։ Որդեգրված երեխաների մոտ այս հորմոնի քանակությունը հաստատուն է մնում։

Իսկ ինչ է անում օքսիտոցինը.

Լրիվ վերջերս պարզվել է, որ Օքսիտոցին հորմոնը պատասխանատու է երեխայի՝ սոցիալական խմբում ինքնաարտահայտման համար։ Օքսիտոցինի բավական քանակության դեպքում երեխան կարող է ագրեսիվ պաշտպանել ինքն իրեն՝ պատասխանել իրեն ծաղրողներին։ Եվ պատահական չէ, որ ծնող(ներ) չունեցող երեխաները հաճախ հայտնվում են սոցիումի հետնաբակում՝ ամենևին արժանի չլինելով դրան։ Այս դեպքում ի հավելում խախտված սոցիալական նորմերի, երեխայի մոտ բացակայում է անհրաժեշտ քանակի օքսիտոցինը, որը շատ բացասական է արտահայտվում նրա սոցիալական վարքագծի վրա։

Ծնողներ, հաճախ գրկեք ու սիրեք ձեր երեխաներին, դա կօգնի նրանց գեներացնել բավարար քանակությամբ օքսիտոցին և երեխան կարող է կայուն կանգնել կյանքի ողջ ընթացքում։

Հ.գ.
Գեղեցիկ է բնագիտությունը։
Ամեն մի իմաստուն խոսքի պատճառ ու բացատրություն կարելի է գտնել մոլեկուլային մակարդակով ))։

Հ.գ. 2
Ծնողներ, երբեք չլքեք ձեր երեխաներին, դա ուղղակի անարդար է։ Երեխան ֆիզոլոգիապես ոչ ամբողջական է դառնում, իսկ հասարակության մեջ՝ ոչ ամբողջական անդամ։ Այդպես նա կրիայի է ուզում նմանվել՝ միշտ թաքնվել իր պատյանում։

Օքսիտոցինով առատ երեկո եմ մաղթում։

Հեղինակ՝ քիմիական գիտությունների թեկնածու, Հայկ Խաչատրյան


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
«Արյունը ջուր չի դառնա» ժողովրդական իմաստության գիտական բացատրությունը կամ ինչու է պետք հաճախ գրկել երեխաներին
Հայ բլոգերների միջին տարիքն ու բլոգային ուղղվածությունը (վիճակագրական հարցման արդյունքները)