fbpx

Մարդկանց 14 սովորություններ, որոնք շատ են դուր գալիս շրջապատին

Սոցիալական ցանցերի օգնությամբ գրեթե յուրաքանչյուրը կարող է իր համար ստեղծել գրավիչ կերպար: Բայց, եթե Դուք ձգտում եք լինել հաջողակ և շփվող մարդ՝ դա բավարար չէ: «Մտածիր և հարստացիր» բեսթսելերի հեղինակ Նապոլեոն Հիլլը կիսվել է այն մարդկանց առանձնահատուկ գծերով, ովքեր հաջողություն են վայելում շրջապատում:

Եվ այսպես, մարդկանց 14 սովորություններ: Մարդիկ, ովքեր կարողանում են իրենց հանդեպ բարեհաճ տրամադրել շրջապատին.

1. Դրական տրամադրվածություն, որը տարածվում է այլ մարդկանց վրա

Եթե Դուք ուզում եք հաջողության հասնել և լավ համբավ ունենալ՝ սովորեցրեք Ձեզ կյանքին դրական վերաբերվել:

2. Սիրալիրություն և բարյացկամություն

Լավագույն հռետորները խոսում են վստահ և մտածված, ինչի համար շրջապատին միշտ հաճելի է նրանց լսել:

3. Զրուցակցին ուշադիր լսելու ունակություն

Եթե Դուք օգտագործում եք խոսակցությունը, որպեսզի ինչ-որ մեկի «գլխին լեկցիա կարդաք», դա ընդամենը կսնուցի Ձեր սեփական էգոն, բայց երբեք չի օգնի գրավել մարդկանց և նոր ընկերներ ձեռք բերել:

4. Ինքնակառավարում

Չափազանց դրական կամ բացասական ռեակցիան կարող է բացասական տպավորություն թողնել: Հիշե՛ք, լռությունը կարող է շատ ավելի ազդեցիկ լինել Ձեր բարկացած խոսքերից:

5. Համբերություն

Հաշվի առեք, որ ժամանակին բառերը արտաբերելու և ջանքեր գործադրելու ունակությունը Ձեզ առավելություն կտա անհամբեր մարդկանց հանդեպ:

6. Աշխարհին անկողմնակալ նայելու ունակություն

Մարդիկ, որոնք իրենց զերծ են պահում այն ամենից, ինչ չի մտնում իրենց հետաքրքրությունների շրջանակը՝ բաց են թողնում բազմակողմանի զարգանալու հնարավորությունը:

7. Ժպիտ

Երբ մարդկանց հետ զրույցի ժամանակ Դուք ժպտում եք՝ դա ոչ միայն մարդկանց ուշադրությունն է գրավում, այլ նաև դարձնում է նրանց ավելի բաց:

8. Զսպվածություն

Մարդիկ, ում հետ հաճելի է շփվել, շատ լավ տեղեկացված են այն մասին, որ բոլորովին պետք չէ միշտ ասել այն, ինչ մտածում ես: Որոշ մտքեր, եթե նույնիսկ դրանք ճշմարտացի են, կարող են վիրավորել զրուցակցին:

9. Հրատապություն

Եթե շփման մեջ Դուք սովոր եք դանդաղել, և ամենակարևոր պահերը հետոյի վրա թողնել, շրջապատողները կարող են մտածել, որ Դուք Ձեր գործողություններում այդքան էլ արդյունավետ չեք:

10. Սովորույթ, օրվա ընթացքում կատարել ամենաքիչը մեկ լավ արարք

Ամենահաճելի մարդիկ միշտ պատրաստ են անշահախնդրորեն օգնել շրջապատին:

11. Սեփական սխալների վրա սովորելու ունակություն

Մարդիկ հիանում են նրանցով, ովքեր կարողանում են աճել և զարգանալ սեփական սխալների վրա սովորելով, այլ ոչ թե հուսալքվել և դեպրեսիայի մեջ ընկնել:

12. Ունակություն զրուցակցին վերեբերվել այնպես, կարծես նա Ձեր կյանքի ամենակարևոր մարդն է

Շփման մեջ հաճելի մարդիկ, առաջին հերթին, խոսակցությունը օգտագործում են, որպեսզի ավելի լավ ճանաչեն զրուցակցին և նրան արտահայտվելու հնարավորություն ընձեռնեն:

13. Այլ մարդկանց արժանիքները գնահատելու ունակություն

Բաց մի թողեք հնարավորությունը գովել մարդկանց իրենց որակիների համար, բայց չշփոթեք այն քծնանքի հետ:

14. Քննադատություն լսելու ունակություն

Հաջողակ մարդիկ չեն ձգտում դուր գալ բոլորին: Նրանք շրջապատի համար համակրելի են այն բանի համար, որ կարողանում են հետևել սեփական վարքագծին և համբավին:

Աղբյուրը՝ businessinsider.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մարդկանց 14 սովորություններ, որոնք շատ են դուր գալիս շրջապատին
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ Պավել Գլոբայից. Ի՞նչ է սպասվում Կենդանակերպի նշաններին մարտի 21-ից 27-ը