Գեորգի Գյուրջիևը հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա էր: Ներքին կատարելագործման «քառակի ճանապարհ» ուսմունքի հեղինակն է: Այս ամենից բացի նա չափազանց իմաստուն մարդ էր:
Այս խորհուրդները նա իր կյանքի ողջ ընթացքում տվել է դստերը՝ Դուշկա Հորվարտին․
1. Ուշադրությունդ կենտրոնացրու քեզ վրա:
2. Յուրաքանչյուր պահին գիտակցիր այն, ինչ մտածում, զգում ցանկանում կամ անում ես:
3. Միշտ ավարտին հասցրու սկսածդ գործը:
4. Արա այն, ինչ անում ես այնքան լավ, որքան հնարավոր է:
5. Մի կապվիր այն բանի հետ, ինչը արդյունքում կարող է քեզ կործանել:
6. Առատաձեռնությունդ ցուցադրիր առանց վկաների:
7. Յուրաքանչյուր մարդուն վերաբերվիր այնպես, ինչպես մտերիմ հարազատին:
8. Ուղիր քո կողմից բոլոր փչացրածը:
9. Սովորիր ստանալ և շնորհակալ լինել ամեն օր:
10. Կանգնեցրու քո ինքնապաշտպանող վարքը:
11. Մի խաբիր, մի գողացիր՝ վարվելով այդպես, դու խաբում ես քեզ ու գողանում քեզանից:
12. Օգնիր նրանց, ովքեր քո կողքին են, բայց մի դարձրու նրանց կախյալ քեզանից:
13. Մի զբաղեցրու չափից շատ տարածություն:
14. Մի աղմկիր և ավելորդ ժեստեր մի արա:
15. Եթե քո մեջ դեռևս հավատ չկա, ձևացրու այն:
16. Հեշտությամբ մի տպավորվիր ուժեղ անձնավորությունների ազդեցությունից:
17. Մի բռնիր ոչինչ և ոչ ոքի:
18. Բաշխիր արդարացիորեն:
19. Մի գայթակղիր:
20. Կեր և քնիր ուղիղ այնքան, որքան անհրաժեշտ է:
21. Մի խոսիր անձնական պրոբլեմների մասին:
22. Մի դատիր և տարբերություն մի դիր, քանի դեռ չգիտես բոլոր հիմնական փաստերը:
23. Անիմաստ ընկերություն մի ձեռք բեր:
24. Մի հետևիր ընդհանուր տենդեցներին:
25. Մի վաճառիր քեզ:
26. Հարգիր քո կողմից ստորագրված համաձայնագիրը:
27. Եղիր ճշտապահ:
28. Մի նախանձիր ուրիշի ձեռքբերումներին և ունեցվածքին:
29. Խոսիր միայն անհրաժեշտի մասին:
30. Մի մտածիր շահի մասին, որ կարող են բերել քո գործողությունները:
31. Մի սպառնա:
32. Պահիր խոստումներդ:
33. Վեճի ժամանակ միշտ քեզ պատկերացրու ուրիշի փոխարեն:
34. Խոստովանիր, երբ ինչ-որ մեկը քեզ գերազանցում է:
35. Հաղթահարիր վախերդ:
36. Օգնիր ուրիշներին դառնալ ունակ, որպեսզի կարողանան օգնել իրենք իրենց:
37. Հաղթահարիր թշնամանքի զգացմունքդ և եղիր նրա կողքին, ում ցանկանում ես մերժել:
38. Փոխիր հպարտությունդ՝ արժանապատվության զգացումով:
39. Փոխիր բարկությունդ՝ կրեատիվությամբ և ստեղծագործությամբ:
40. Փոխիր ժլատությունդ՝ գեղեցկության հանդեպ պատկառանքով:
41. Փոխիր նախանձդ՝ ուրիշների արժանապատվությամբ հիանալու ունակությամբ:
42. Փոխիր ատելությունդ՝ գթասրտությամբ:
43. Մի մեծարիր, բայց նաև մի վիրավորիր քեզ:
44. Հոգա այն բաների մասին, որոնք քեզ չեն պատկանում՝ ինչպես քոնի մասին:
45. Մի դժգոհիր:
46. Զարգացրու երևակայությունդ:
47. Ուրիշներին ցուցումներ մի տուր հանուն ենթարկելու հաճույքի:
48. Վճարիր աշխատանքի և ծառայությունների համար, որ մատուցում են քեզ:
49. Մի քարոզիր աշխատանքդ և իդեաներդ:
50. Մի փորձիր քո հանդեպ ուրիշների մեջ արթնացնել այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են՝ խղճահարություն, համակրանք, հիացում, կարեկցանք:
51. Մի փորձիր տարբերվել քո արտաքին տեսքով:
52. Երբեք մի հակադրվիր, ուղղակի լռիր:
53. Մի խրվիր պարտքերի մեջ՝ գնիր և վճարիր ժամանակին:
54. Վիրավորելով հասարակայնորեն՝ ներողություն էլ խնդրիր հասարակայնորեն:
55. Նկատելով սեփական սխալը զրույցի ընթացքում, հպարտությունից դրդված՝ մի պնդիր քո ճշմարտացիությունը և անմիջապես հրաժարվիր քո նախկին մտադրությունից:
56. Մի պնդիր քո նախկին իդեաները միայն նրա համար, որ դրանք քո կողմից արդեն բարձրաձայնվել են:
57. Մի պահիր անպետք իրեր:
58. Մի զարդարիր քեզ ուրիշների իդեաներով:
59. Մի լուսանկարվիր հայտնիների հետ:
60. Եղիր քո դատավորը:
62. Գիտակցիր, որ ամեն ինչ քեզ է պատկանում:
63. Եթե դու մեդիտացիա ես անում և քեզ մոտ է գալիս սատանան՝ ստիպիր նրան էլ մեդիտացիա անել: