fbpx

Փակեք աչքերը և պատահական սեղմեք օրացույցի վրա։ Իսկ մենք կպատմենք, թե ինչ է Ձեզ սպասվում եկող ամսում

Ժամանակն է գուշակելու։ Դրա համար ձեզ հարկավոր չի լինի ոչ մոմ, ոչ ջուր և ոչ էլ թելեր… Հարկավոր է ուղղակի ուշադիր կարդալ մեր վերնագիրը և երկար չսպասել։

Եթե պատրաստ եք, փակեք աչքերը և մկնիկի սլաքը ուղղեք օրացույցի վրա.

1. Դուք պետք է բաց լինեք նոր ծանոթությունների համար։ Դրանցից մեկը Ձեր կյանք կբերի հաճելի փոփոխություններ։

2. Մի հրաժարվեք հավելյալ աշխատանքից։ Կարիերայի աճը շատ մոտ է։

3. Ժամանակն է շոպինգի։ Գնումները Ձեզ կուրախացնեն։

4. Ձեր դուռը կթակի հեռավոր ազգական։

5. Հարկավոր է ավելի շատ ժամանակ հատկացնել սեփական ստեղծագործություններին։ Դուք ինչ-որ բանի կհասնեք։

6. Դուք ճանապարհորդության առաջարկ կստանաք։ Մի մերժեք։

7. Անսպասելի արձակուրդ։ Հանգստանալու հրաշալի առիթ։

8. Եթե Ձեր տան դռների մոտ տեսնեք կատվի ձագուկի, ապա անպայման ընտելացրեք նրան։ Նա հաջողություն կբերի Ձեզ։

9. Ձեզ սպասում է ռոմանտիկ ընթրիք։

10. Մի հրաժարվեք հյուրընկալվելու առաջարկից։ Հետաքրքիր կլինի։

11. Ձեր ընկերը (ընկերուհին) ձեր օգնության կարիքն ունի։ Ժամանակ տրամադրեք նրան։

12. Դուք վաղուց ինչ-որ բանի մասին եք երազում։ Ճի՞շտ է։ Ժամանակն է լինել ավելի նպատակասլաց, չէ՞ որ երազանքը կիրականանա շատ շուտով։

13. Համերգ կամ թատրոն այցելելը ձեզ շատ օգտակար կլինի։ Բավարարեք ձեզ հոգեպես։

14. Եթե եկող ամիս կազմակերպեք փոքրիկ վերանորոգում, ապա այն շատ հաջողված կլինի։

15. Ժամանակն է կարևոր գործերի, որովհետև հաջողությունը երաշխավորված է։

16. Վաղո՞ւց եք երազում ընտանի կենդանու մասին։ Ժամանակն է ձեռք բերել։

17. Նոր հանդիպումը ձեր կյանք կբերի բազում դրական լիցքեր։

18. Եթե դուք դեռևս չեք հանդիպել ձեր երկրորդ կեսին, ապա այդ օրը դա շատ հնարավոր է։ Բաց եղեք նոր ծանոթությունների համար։

19. Ժամանակ հատկացրեք սեփական ստեղծագործություններին։ Այ կտեսնեք, ձեր հոգևոր վիճակը ուղղակի կծաղկի։

20. Եթե վաղուց եք մտածում աշխատանքը փոխելու մասին՝ հավանական է, որ ժամանակն է։

21. Խիզախեք և փորձեք սկսել ձեր գործը։

22. Օրն անցկացրեք մարզասրահում։ Դա ձեզ կթարմացնի և կոգեշնչի։

23. Սպա սրահը ձեզ ուժ և էներգիա կտա։

24. Ժամանակն է գնալ գիշերային ակումբ։ Դա Ձեզ հարկավոր է։

25. Վաղո՞ւց եք ցանկանում մի գիրք կարդալ, բայց հետաձգո՞ւմ եք։ Ժամանակն է վերջապես այն կարդալու։ Դուք նոր գիտելիքներ ձեռք կբերեք։

26. Այդ օրը ավելի լավ է անցկացնել ինչ-որ տեղ՝ ամառանոցում։

27. Կազմակերպեք հրավերքով ընթրիք։ Կարևոր մարդիկ կգնահատեն ձեր ունակությունները։

28. Ժամանակն է անցնել ճիշտ սնունդի։ Այ կտեսնեք, դա ձեզ դրական էմոցիաների ծով կպարգևի։

29. Վաղո՞ւց էիք ուզում փոխել սանրվածքը։ Ժամանակն է։

30. Եթե վաղուց ցանկանում էիք փորձել ձեզ նոր հոբիում, ապա սկսեք։

31. Ժամանակն է փոխել իմիջը։ Զարմացրեք մտերիմներին։ Հաջողությունը երաշխավորված է։

Այժմ դուք գիտեք ինչ սպասել։ Հուսով ենք գոհ մնացիք ձեր կանխագուշակությունից։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Փակեք աչքերը և պատահական սեղմեք օրացույցի վրա։ Իսկ մենք կպատմենք, թե ինչ է Ձեզ սպասվում եկող ամսում
Երաժշտություն, որից էներգիա է հորդում և մարմինն է փշաքաղվում