Ձմեռը համացանցը ողողել էին մի անգամից մի քանի նկարազարդում-գլուխկոտրուկներ, որոնցում պետք էր գտնել այս կամ այն կենդանուն։ Սկզբից ֆեյսբուքյան հազարավոր օգտատերեր փնտրում էին պանդային ձնեմարդերի մեջ, հետո կատուների և բուերի մեջ և այլն։ Այսպիսի զվարճալի հանելուկները մեծ հանրաճանաչություն սկսեցին վայելել։ Մարդիկ մեծ հաճույքով ցրվում էին առօրյայից այս հանելուկների օգնությամբ։
Եթե Ձեզ նույնպես դուր են գալիս այսպիսի գլուխկոտրուկները, որոնցով միաժամանակ կարելի է և ցրվել և մարզել ուղեղը՝ առաջարկում ենք հերթական հանելուկը նկարիչ Սթիվ Ռիդի սերիայից։ Գեղեցիկ ծաղիկներով, ջրվեժով, թիթեռներով այս տրոպիկական բնապատկերում հարկավոր է գտնել բացի անմիջապես երևացող 3 արջուկներից բաղկացած ընտանիքից ևս 12 պանդայի։
Կարծում եք դա հե՞շտ է։ Փորձեք և հնարավոր է այն ավելի բարդ լինի, քան մտածում եք։ Ահա այդ նկարը.
Եվ այսպես քանի՞ թաքնված պանդա գտաք։
Եկեք տեսնենք, թե որ պանդան որտեղ է թաքնված։ Տեսնելու համար սեղմեք ներքևի «Պատասխան» բառի վրա։
[accordion title=’Պատասխան’][/accordion]