Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Գրքեր, որոնք փոխեցին նրանց կյանքի ճանապարհը

Գրքեր, որոնք փոխեցին նրանց կյանքի ճանապարհը

Ասում են, թե այն ինչ դուք ձեզնից ներկայացնում եք, պայմանավորված է նրանով, թե ինչ եք կարդում:

Գաբրիել Գարսիա Մարկես, Էռնեստ Հեմինգուեյ, Մարկ Ցուկերբերգ, Բիլ Գեյթս, Սերգեյ Բրին, Ալբերտ Էյնշտեյն։ Նրանք բոլորը հասել են հաջողությունների տարբեր եղանակներով, սակայն ունեն մեկ նմանություն․ կարևորել են գրքի դերը։

Գաբրիել Գարսիա Մարկես

Եթե չլիներ Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը, ապա շատ հնարավոր է, որ այսօր մեզ չհասնեին Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերը։

Մարկեսն ուներ սիրելի գրքերի մի շարք՝ Թոմաս Մանի «Կախարդական լեռը», Ռոբերտ Նատանի «Ջենի դիմանկարը» և այլն։ Սակայն իր մտքերի, գաղափարների վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը։

Հիմնականում Մարկեսը կարդում էր քնելուց առաջ, որպեսզի հեշտ ննջեր, սակայն այս վեպը այնպիսի մեծ տպավորություն է գործում, որ ոչ միայն չի կարողանում քնել ամբողջ գիշեր, այլև առավոտյան արթնանալով՝ որոշում է գրել։ Մարկեսն այդպես հասկանում է, որ անպայման պետք է դառնա գրող։

«Առաջին տողերը որոշեցին իմ նոր կյանքի ճանապարհը։ Ամեն օրս սկսվում էր գրամեքենայի առաջ, որպեսզի ստեղծեմ Կաֆկայի գրքի խեղճ բյուրոկրատի նման հերոսի, որը փոխակերպվել էր հսկայական բզեզի։ Հաջորդ օրերին ես համալսարան չէի գնում, վախենալով, որ կախարդանքը կանցնի, նախանձը, որն արտահայտվում էր իմ քրտինքի կաթիլների մեջ ծածկում էր երեսս»։

Գիրքը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով,առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ վերածվելով մեծ, հրեշային ուտիճի։

Հետաքրքիրն այն է, որ գլխավոր հերոսը չի մտածում վերափոխվել ետ՝ դեպի իր մարդկային մարմինը: Նա փնտրում է լուծումներ՝ արդեն իր նոր մարմնով գոյատևելու համար։

Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտնի չդարձավ, Կաֆկան երբեք չբացատրեց։

Էռնեստ Հեմինգուեյ

Էռնեստ Հեմինգուեյի ամենասիրելի գրողը Լև Տոլստոյն էր, իսկ ամենասիրելը վեպը՝ «Պատերազմ և խաղաղություն»-ը։ Տոլստոյը գրավել էր նրան իր անկեղծությամբ, նրանով, որ անդրադառնում էր բարոյական խնդիրներին, փնտրում էր կյանքի իմաստը։

Հեմինգուեյը, ով փոքր տարիքում երազում էր բռնցքամարտիկ դառնալ, սիրում էր համեմատել գրականությունը բռնցքամարտի հետ։

«Ես համեստ սկսեցի և հաղթեցի պարոն Տուրգենևին, այնուհետև հաղթեցի պարոն Մոպասանին, այդ ինձնից շատ մեծ ջանք պահանջեց։ Պարոն Ստենդալի հետ երկու անգամ ոչ ոքի ունեցանք, սակայն ինձ թվում է, որ վերջին ռաունդում ես նրան հաղթեցի միավորներով, սակայն ինձ ոչինչ չի կարող ստիպել ռինգ դուրս գալ պարոն Տոլստոյի դեմ»։

«Պատերազմ և խաղաղություն» -ը համաշխարհային գրականության կենտրոնական ստեղծագործություններից մեկն է։ Վեպում հինգ տոհմերի պատմության միջոցով պատկերված է Ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան և Նապոլեոնյան դարաշրջանի ազդեցությունը ցարական հասարակության վրա:

Մարկ Ցուկերբերգ

Ամերիկացի ծրագրավորող, Ֆեյսբուք սոցիալական ցանցի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարծիքով իր կյանքում մեծ դեր է ունեցել Վերգիլի «Էնեիդա»-ն։

Այն կարդացել է, երբ դպրոցում լատիներեն էր ուսումնասիրում։ Նրա խոսքով հենց այս ստեղծագործության շնորհիվ է փոխվել նրա վերաբերմունքը կյանքի և նպատակներին հասնելու վերաբերյալ։ Պոեմը նվիրված է Հռոմեական կայսրության հիմնադիր միստիկ հերոսի՝ Էնեի կյանքին և սխրանքներին։ Տրոյական պատերազմի հերոս Էնեն, իր ցեղակիցների հետ տեղափոխվում է Իտալիա և հիմնադրում Լիվանի քաղաքը։ «Էնեիդան» բաղկացած է 12 մասից՝ երգերից։ Վերգիլը չի հասցնում ավարտել պոեմը, բանաստեղծության որոշ հատվածներ անավարտ են, այդ պատճառով հակասում են իրար։ Մահվանից առաջ չցանկանալով հրապարակել այն՝ որոշում է այրել, սակայն Օգոստոս կայսրը այնուամենայնիվ հրատարակում է, որովհետև կարծում էր, որ այն մրցակցում էր Հոմերոսի պոեմներին։

Բիլ Գեյթս

«Ամենակարևոր դասագիրքը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել հաղթել»։ Ըստ ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող, «Microsoft» ծրագրային ապահովման ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի՝ այդ գիքրը Ջեկ Ուելչի «Հաղթողն» է։

Ջեկ Ուելչը համաշխարհային ամենահայտնի ձեռներեցներից մեկն է, կառավարել է աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկը՝ General Electric-ը, ավելի քան 20 տարի։

Գրքում կգտնեք շատ տեղեկություններ և բիզնես կառավարման օրինակներ հենց Ուելչի փորձից։ Նպատակը՝ ցույց տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար։

Սերգեյ Բրին

Ամերիկացի գործարար միլիարդատեր, Google համակարգի համահիմնադիր Սերգեյ Բրինի ամենասիրելի գիրքը ֆիզիկոս, արդի քվանտային էլեկտրադինամիկայի հիմնադիրներից Ռիչարդ Ֆեյնմանի «Դուք իհարկե կատակում եք պարոն Ֆեյնման» գիրքն է։ Պարտադիր չէ ֆիզիկոս լինել այն սիրելու համար։ Հռչակավոր, հետաքրքրասեր, մարդու կյանքից պատմություններ այն մասին, թե ինչպես է ինքը սովորել ֆիզիկա և մաթեմատիկա, ինչպես է դասավանդել համալսարանում և աշխատել առաջին ատոմային ռումբի ստեղծման վրա, սովորել է նկարել հետո՝ նվագել, ելույթ ունեցել բրազիլիական կառնավալի ժամանակ, ստացել Նոբելյան մրցանակ և այլն։

Սերգեյ Բրինին հիացրել է այն, թե ինչքան բաց էր Ֆեյնմանը դեպի նորը և ինչպես էր ձգտում դառնալ իր ժամանակների Լեոնարդո Դա Վինչի։

Այս գիրքը հետագայում օգնել է գործարարին մեծ հաջողությունների հասնել, «Գուգլ» որոնման համակարգը ստեղծել և միլիարդատեր դառնալ։

Ալբերտ Էյնշտեյն

Ալբերտ Էյնշտեյնը բազում անգամներ է ասել, որ 18-րդ դարի շոտլանդացի փիլիսոփա Դեվիդ Հյումի «Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ» աշխատությունը, մեծ դեր է ունեցել Հարաբերականության տեսության ստեղծման վրա։ Իր խոսքով այն օգնեց տարածության և ժամանակի ընդունված մոտեցումներից դուրս մտածել։ Շատ հնարավոր է, որ չկարդալով այս փիլիսոփայական աշխատությունը՝ երբեք չհանգեի նման եզրակացությունների»։

Աշխատության մեջ վերանայված են լուսավորական գաղափարաբանության որոշ կանխադրույթներ, հատկապես՝ մարդկային բանականության ամենազորության մասին: Նրա ըմբռնմամբ՝ իրականությունը սոսկ «տպավորությունների» հոսանք է, որոնց պատճառներն անհայտ և անհասկանալի են: Դեվիդ Հյումը զարգացրել է օգտապաշտության (ուտիլիտարիզմի) տեսությունը:

Անի Ավագյան

Загрузка…

կարդացեք նաև

«Քարե» սրտով 3 Կենդանակերպի նշան. կարեկցանքի զգացումը նրանց համար օտար է

Կենդանակերպի ոչ բոլոր նշաններն են փափուկ ու նուրբ. ոմանք պատրաստ են ցուցադրել Ձեզ իրենց ճանկերը, իսկ մյուսներն ընդհանրապես անսիրտ և սառն են։ Կարծես Կայի...

ԹԵՍՏ. մեծահասկաներից շատերը չեն կարողանում անցնել դպրոցականների համար կազմված այս թեստը

Դուք Ձեզ համարո՞ւմ եք բազմագիտակ մարդ։ Դե ուրեմն փորձեք անցնել դպրոցականների համար կազմված այս թեստը, որը մեծահասակներից շատերը ուղղակի չեն կարողանում լուծել։ Դե ի՞նչ, փորձե՞նք. Աղբյուրը՝...

Սիրո մեջ երջանիկ լինելու 5 միջոց

Սիրային հարցերում ունիվերսալ բաղադրատոմսեր չկան, բայց հոգեբանները հայտնաբերել են 5 հիմնական ասպեկտները, որոնք հաշվի առնելով, կկարողանաք խուսափել հարաբերությունները թուլացնող խնդիրներից: Հետևեք այս 5 խորհուրդներին...

9 տարբերակ, թե ինչպես են վատ տղաները մանիպուլյացիայի ենթարկում աղջիկներին

Եթե տղան, որը քեզ դուր է գալիս իրեն նման կերպ է դրսևորում՝ երջանիկ հարաբերությունների հույս չունենաք․ Կատարյալ անմեղություն Կարևոր չէ, որ նա համբուրվում էր ուրիշի հետ...

12 կախարդական արտահայտություն՝ կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի սիրտը բացելու համար

Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ հզոր ուժ ունի խոսքը: Հաճախ անտեղի ասած մեկ արտահայտությունը կարող է մարդու մեջ սպանել հավատն ու սերը: Իսկ...
-->