fbpx

Գոյություն ունի գրկախառնության 8 տեսակ: Ահա թե ինչպես վերլուծել դրանցից յուրաքանչյուրը

Գիտե՞ք արդյոք, որ այն, թե ինչպես եք գրկախառնվում, շատ բան է խոսում՝ ինչպես Ձեր մասին, այնպես էլ մարդու հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին: Եվ սա կատակ չէ:

1. Ընկերական գրկախառնություն

Սա ավելի շատ ընկերական ժեստ է: Երբ մարդը գրկում է Ձեզ ձեռքերով և թեթև թփթփացնում է Ձեր մեջքին՝ դա ընկերական գրկախառնություն է: Եթե աղջիկը գրկում է Ձեզ, որպես ընկերոջ՝ ուրեմն դուք նրա ընկերական շրջապատում եք: Եվ դա տխուր է:

2. Գրկախառնություններ պառկած

Դա, երբ դուք գրկախառնվում եք պառկած և հագուստով և հեռուստացույց եք դիտում կամ ուղղակի լռում եք: Դա ստիպում է Ձեզ երջանիկ զգալ և նշանակում է, որ երկուսիդ համար էլ հարմարավետ է միմյանց ներկայությունը:

3. Արջի գրկախառնություն

Ամենատարածվածն ու հանրաճանաչը գրեթե բոլորի մոտ: Հիմնականում պատահում են, երբ երկու մարդ հանդիպում են միմիյանց շատ տարիներ անց: Դուք կարոտել եք միմյանց և այդ արջի ջերմ գրկախառնությունը փոխանցում է Ձեր սերը / կապվածությունը և այն թե որքան շատ եք կարոտել:

4. Քնկոտ գրկախառնություններ ուսին

Սա ավելին է, քան ուղղակի ընկերական ժեստ: Սա սիրող զույգի ջերմ պահերից է: Տղան և աղջիկը թեթև գրկում են միմյանց և աղջիկը գլուխը դնում է տղայի ուսին: Դրանով նա ցույց է տալիս, որ նա իրոք իրեն անվտանգ է զգում նրա գրկում:

5. Հյութաքամիչ

Այս գրկախառնությունը ստիպում է սրտին արագ բաբախել, քանի որ այն շատ կրքոտ է: Մարդն, ով Ձեզ սիրում կամ պաշտում է, ամուր սեղմում է Ձեզ ձեռքերով:

6. Հարգալից գրկախառնություն

Սա ֆորմալ գրկախառնություն է, որը իրականացվում է հարգանքից ելնելով: Դուք գրկախառնվում եք՝ փորձելով չդիպչել մեկմեկու: Այդպիսի գրկախառնություններ պատահում են առաջին ժամադրությանը՝ չափազանց հուզվածությունից կամ խորթության զգացողությունից:

7. Արագ գրկախառնություններ

Դա սովորաբար պատահում է, երբ դուք ավարտել եք զրույցը և շտապում եք տարբեր կողմեր: Սա արագ տարբերակ է, ցույց տալ մարդուն, որ հաճելի էր հանդիպել նրան, բայց այժմ դուք պետք է գնաք:

8. Անպատասխան գրկախառնություն

Այս գրկախառնությունը ընդհանրապես պետք չէ անվանել գրկախառնություն: Պաճառը դրա սառը թրթիռների մեջ է: Իրական գրկախառնությունները պետք է ջերմ լինեն: Այս գրկախառնության ժամանակ՝ մեկը գրկում է, իսկ մյուսն ուղղակի կանգնած է ինչպես արձան՝ չարձագանքելով և չպատասխանելով: Այս գրկախառնությունը տպավորություն է թողնում, որ մյուս մարդը, ով ի պատասխան չի գրկախառնվում՝ կորցրել է Ձեր հանդեպ հետաքրքրությունը կամ անտարբեր է Ձեր հանդեպ:

Ջերմ գրկախառնություններ Ձեզ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Գոյություն ունի գրկախառնության 8 տեսակ: Ահա թե ինչպես վերլուծել դրանցից յուրաքանչյուրը
Խորագիտական ԹԵՍՏ բարձր ինտելեկտի տեր մարդկանց համար