Շատ մարդիկ իդեալականացնում են կյանքը և մի փոքր հեքիաթային են պատկերացնում այն: Նույնիսկ ընդունում են որոշ գործոններ, որոնք արդյունքում սկսում են համարվել կյանքի իդեալներ: Բայց իրականում կյանքը այդքան էլ գունագեղ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այդ պատճառով մի շտապեք կյանքը գունագեղ պատկերացնել, չնայած հրաշքներին հավատալը՝ նույնպես պարտադիր է: Մենք ցանկանում ենք թվարկել մի քանի գործոններ, որոնք կարոն են լինել սովորական պատրանքների պատճառ:
Ընտանիք և երեխաներ
Շատերը ընտանիք ստեղծելն ու երեխաների ծնունդը համարում են երջանկության աղբյուր և դա որշակիորեն այդպես էլ կա, քանի որ ընտանիքը՝ այն մարդիկ են, որոնց մենք սիրում ենք, գնահատում և հարգում: Սակայն ընտանիքը նույնպես երաշխիքներ չունի և այն նույնպես կարող է հուսախաբ անել:
Աշխատանք
Որոշ մարդիկ համոզված են որ լիարժեք երջանկության զգացումի համար հարկավոր է հենց կայուն աշխատանք, որը կայուն կերպով անընդհատ լավ փողեր կբերի: Սակայն շատերը մոռանում են, որ աշխատանքն առաջին հերթին պետք է լինի սիրված, իսկ եթե այն սիրված չէ, ապա դժվար թե հաճույք պատճառի:
Նյութական արժեքներ
Շատ հաճախ մարդիկ համոզված են, որ երջանկությունը փողի մեջ չէ, այլ նրանում, թե ինչ կգնենք այդ փողով: Սակայն դրանք իրենց մեջ չեն կրում ոչ մի բարոյական արժեք և ոչ մի ճշմարտություն: Երջանկությունը բոլորովին էլ դրա մեջ չէ․․․
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։