fbpx

Ինչպես է Google-ը գտնում գրագողերին

Հիշու՞մ եք մի քանի օր առաջ անդրադարձել էի գրագողությանը կամ ինչպես ասում են քոփի փաստին Հակագրագողություն կամ Anticopypasters Միացե՛ք գրառումով, թե ինչպես անենք, որպեսզի հնարավորինս չափով ապահովված զգանք մեզ այս չարիքից:

Ահա այդ հարցին են անդրադարձել նաև ինտերնետ հսկա՝ Google-ի աշխատակիցները “Google-ը վեբ վարպետների համար” (GoogleWebmasterHelp) ալիքին տված հարցազրույցում: Ձեզ եմ ներկայացնում այդ հարցազրույցից մեկ հատված, որը փորձել եմ թարգմանել: Այսպես.

[stextbox id=”grey”]ՀԱՐՑ. Ենթադրենք, որ Բ-ն հոդված է գրել, Իսկ Ա կայքը պատճենել և տեղադրել է փոփոխելով ամսաթիվը: Googlebot ռոբոտը Ա կայք այցելում է ժամը մեկ, իսկ Բ օրական մեկ անգամ: Կայքերից ո՞ր մեկում հոդվածը կհամարվի յուրահատուկ, ո՞վ կլինի սկզբնաղբյուրը, ո՞ր կայքի դիրքը կլինի ավելի բարձր ու եթե դա Ա կայքն է, ապա ինչպե՞ս Բ կայքը հասնի արդարության:[/stextbox]

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարելի է երկար պատմել ինտերնետում կոնտենտի ինդեկսավորման մասին: Բայց պրակտիկայում յուրաքանչյուր պահին կարող է փոփոխվել Ձեր կայքի յուրաքանչյուր էջ: Ցավոք սրտի ինդեքսացնել և իդեալական պատճենել ամբողջ ինտերնետում գտնվող կայքերը տվյալ պահին՝ սկզբունքորեն անհնար է, որովհետև յուրաքանչյուր պահին կարելի է ստանալ միայն որոշակի քանակությամբ էջեր: Եթե Google-ը սկսեց ինդեքսավորել ամբողջ ինտերնետը, իսկ նրա կառուցվածքը դա թույլ է տալիս, ապա ինտերնետը ուղակիորեն չի դիմանա այդպիսի ծավալի հարցումներին:

Google-ը նաև դասավորում է իր նախընտրությունները, ինչպիսիք են PageRank-ը առանձին վերցրած էջի կամ գլխավոր էջի PageRank-ը:

Վերադառնանք Ձեր հարցին, թե կարելի՞ է արդյոք համարել, որ Ա կայքը կատարում է գրագողություն Բ-ից: Առաջին հերթին գոյություն ունեն հատուկ մեթոդներ: Օրինակի համար, եթե Դուք ուղարկեք թվիթ Twitter-ին, շատ հնարավոր է, որ մարդիկ կկիսվեն Ձեր հղումով, և Google-ը կկարողանա ավելի արագ անցնել թվիթերյան հղումով, քան հոդվածը կհասցնի հայտվել այլ կայքերում:

Այդ նպատակների համար կարելի է օգտագործել նաև Pub SubHubbub սերվիսը, որը փինգում է տարբեր ինտերնետ ռեսուրսներ: Սա լավ մեթոդ է, որպեսզի հայտնես, որ քո բլոգում հրապարակվել է նոր գրառում:

[stextbox id=”grey”]ՀԱՐՑ. Եթե Ա կայքը պատճենել է Ձեր հոդվածը և փոփոխել ամսաթիվը՝ դա միանշանակ խաբեություն է, հատկապես երբ հենց Ա-ն հայտարարում է հեղինակային իրավունքներ այդ հոդվածի հանդեպ:[/stextbox]

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Դուք գողացված հոդվածի հեղինակն եք, ապա միանշանակ կարող եք օգտվել հեղինակային իրավունքները պաշտպանող օրենքից: Եվ Դուք ուղարկու եք համապատասխան հարցում DMCA (անհրաժեշտ ինֆորմացիան գտնվում է google.com/DMCA.html հասցեյում): Ձեզանից պահանջվում է ընդամենը հայտնել, որ դուք հանդիսանում եք այս հոդվածի հեղինակը, որը գողացել է այսինչ կայքը:

Ա կայքը կարող է բողոքարկել, եթե համաձայն չէ: Կամ էլ նա չի վիճի և ուղակի կջնջի Ձեր կոնտենտը իր կայքից: Հենց դրա համար գոյություն ունեն որոշակի պատիժներ, եթե նա չկատարի վերը նշվածը:

Եթե Ձեր հոդվածները գողանում է ավտոլրացվող ինչ որ ռեսուրս, դրա համար նույնպես կարող եք դիմել Google-ին, քանի որ մենք չենք ուզում, որպեսզի այդպիսի անորակ ռեսուրսներ ինդեքսավարվեն մեր կողմից:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել անգլերեն լեզվով ներքևում տեղադրված տեսանյութով : Կա նաև ռուսերեն տիտրեր.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag