fbpx

Google-ի սոցիալական ցանցում խաղեր են հայտնվել

Ոչ վաղ անցյալում գործարկված, մոտ 25 միլիոն օգտվող ունեցող սոցիալական ցանց Google+ -ում խաղեր են հայտնվել: Ինչպես հայտնում է պաշտոնական բլոգը, այժմ ցանցում կա 16 խաղ 10 արտադրողներից, որոնց մեջ են մտնում նաև հանրաճանաչ Angry Birds-ն Rovio-ից և պոկերի սիմուլյատոր Zynga Poker-ը Facebook սոցիալական ցանցի համար խաղեր պատրաստող առաջատար Zynga-ից:

Չանցած մի քանի ժամ, ինչ Google+ -ում հայտնվեցին խաղեր, Facebook-ը հայտարարեց իր խաղային հարթակում նոր ֆունկցիաների ներդրումը: Նորություններից են՝ ավել լայն խաղային տարածք և աջ անկյունում գտնվող պանելը, որտեղ ցուցադրվում են արդյունքները և ով ինչ է խաղում: ամբողջական էկրանային ռեժիմ շուտով կստանան CityVille, Zoo World, Monster World и Mystery Manor խաղերը:

Եթե Facebook-ը վերցնում է իր վիրտուալ ապրանքների վաճառքից 30%, ապա Google-ը սկզբի համար արտադրողներին է առաջարկում շատ ավելի շահութաբեր պայմաններ, ընդամենը 5%:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google-ի սոցիալական ցանցում խաղեր են հայտնվել
Թեստ. Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում հաջորդ ամսվա ընթացքում