fbpx

Google-ն իմ աչքերով և ոչ միայն

Քանի որ այսօր Գուգլի տարեդարձն է՝ այս հսկա փոքրիկը այսօր դարձավ 13 տարեկան, և քանի որ GTUG Հայաստանն էլ մրցույթ է կազմակերպել “Գուգլն իմ աչքերով” անվանմամբ, որոշեցի  ես էլ գրել թե ինչ է Գուգլն իմ և ոչ միայն ինձ համար: Նախապես նշեմ, որ գրառումը այդքան էլ մրցութային չի լինի, քանի որ հավակնություններս մրցույթում հաղթելու մինիմալ են, եթե չասենք անհավանական:

Եվ այսպես Գուգլն ինձ համար ամենառաջինը դա մի ինտերնետ հսկա է բազում օգտակար գործիքներով և ծառայություններով: Այո կարծում են, որ այն շատ օգտակար է, բայց միևնույն ժամանակ նաև շատ վտանգավոր: Չէ՞ որ այս հսկան տիրապետում է մարդկանց տվյալների հսկայական բազաներին: Էլ չեմ խոսում Գուգլ քարտեզի (Google Map) մասին…

Ինչևէ, ընդհանուր առումով ես շատ եմ սիրում գուգլը և ամեն օր օգտվում նրանից:

Հիմա փորձեմ գրել թե ի՞նչ է Գուգլը հայերի մի զգալի զանգվածի համար: Եթե չլիներ Գուգլը այս մարդիկ ոչ մի կերպ չէին կարողանա դնել իրենց օդնոկլասնիկյան ստատուսները և այսպիսով նրանց կյանքը կդառնար անգույն: Չէին իմանա ինչպես կոտրել օդնոկլասնիկյան պրոֆիլները, ինչպես նայել փակված նկարները և այլն և այլն: Չէին կարողանա բավարարել իրենց սեքսուալ երևակայությունը: Չէին տեսնի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները: Չէ՞ որ Գուգլը ստեղծված է հենց դրա համար (այդ մարդկանց կարծիքով):

Իսկ եթե մի փոքր լուրջ՝ Գուգլը շատ նման է հեքիաթային կախարդական փայտիկին, որի շնորհիվ կարելի է ամեն ինչ գտնել, ամեն ինչ իմանալ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google-ն իմ աչքերով և ոչ միայն
5 սովորություն, որ մատնում են հիմար մարդուն