fbpx

Google Chrome- ի մի քանի օգտակար ստեղնաշարային բանալիներ

Ինտերնետով նավարկում եք Google Chrome դիտարկչո՞վ։  Իսկ ուզո՞ւմ եք ավելի արագ և արդյունավետ լինի Ձեր նավարկումը։ Ահա ներկայացնում ենք Ձեզ Google Chrome- ի մի քանի օգտակար ստեղնաշարային բանալիներ.

1. Ctrl + N – Բացել նոր պատուհան
2. Ctrl + T – Բացել նոր ներդիր
3. Ctrl + U – Տեսնել էջի կոդը
4. F5 կամ Ctrl + R – Թարմացնել
5. Ctrl + բացել հղումը – Բացել հղումը առանձին ներդիրում
6. Home – Գնալ էջի սկիզբը
7. End – Գնալ էջի վերջը
8. Ctrl + Shift + T – Բացել նախորդ փակված պատուհանը
9. Shift + բացել հղումը – Բացել հղումը նոր պատուհանում
10. Ctrl + H – Բացել այցելված էջերի ցուցակը
11. Ctrl + J – Ցույց տալ ներբեռնված ֆայլերի ցուցակը
12. Space bar – Որոշակի քայլով իջացնել ներքև
13. Ctrl + Tab – Անցնել բացված ներդիրների վրայով
14. Ctrl + + կամ Ctrl + մկնիկի մեջտեղի սեղմակը դեպի առաջ– Մեծացնել էջի չափսերը
15. Ctrl + – կամ Ctrl + մկնիկի մեջտեղի սեղմակը դեպի հետ– Փոքրացնել էջի չափսերը
16. Ctrl + 0 – Էջի սկզբնական չափսերը
17. Ctrl + F4 կամ Ctrl + W – Փակել ընթացիկ ներդիրը
18. Shift + Esc – Chrome Task Manager
19. Alt + Home – Բացել բրաուզերի սկզբնական էջը
20. F3 կամ Ctrl + F կամ Ctrl + G – Որոնել
21. Tab – Անցնել կայքի էլեմենտների վրայով
22. Ctrl + Shift + N – Գաղտնի դիտում
23. Ctrl + B – Ցուցադրել/ Թաքցնել պահպանված կայքերը
24. Ctrl + S – Ներբեռնել կայքի ինֆորմացիան Ձեր համակարգչի մեջ
25. Ctrl + D – Պահպանել կայքի հասցեն
26. Ctrl + O – Բացել ներբեռնված կայքը
27. Ctrl + P – Տպել կայքը
28. Backspace – Նախորդ էջ
29. Ctrl + A – Նշել ամբողջը
30. Ctrl + Shift + B – Բացել պահված կայքերի ցուցակը
31. Ctrl + Shift + D – Փոփոխել պահված կայքերի ցուցակը
32. Ctrl + Shift + J կամ Ctrl + Shift + I – Բացել Developer Tools- ը
33. Alt + F4 կամ Ctrl + Shift + W – Փակել դիտարկիչը
34. Ctrl + թաբի համարը – Փոխել նշված դիտարկչի վրա
35. F6 – Նշել հասցեի դաշտի պարունակությունը
36. Գրեք կայքի հասցեն հասցեի դաշտում և սեղմեք Alt + Enter – Բացել հասցեն նոր ներդիրում

Հրապարակման ներկայացրեց՝ Գևոր Ղուկասյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google Chrome- ի մի քանի օգտակար ստեղնաշարային բանալիներ
Ընտրեք թանաքով նկարված այս նկարները և այն կպատմի ձեր մտքերի մասին