fbpx
Գլխավոր ՏՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ Google-ը սկսում է «աշնանային մաքրություն»

Google-ը սկսում է «աշնանային մաքրություն»

Google կորպորացիան հայտարարեց, որ մոտակա շաբաթներս կփակվի Google Buzz ծառայությունը, որը մեկնարկել էր 2010թ. փետրվարին և որը հանրահայտ Twitter-ի անալոգն էր: Բացի դրանից Google-ը նաև որոշել է հրաժարվել մի շարք «ոչ պետքական» ծառայություններից:

Բալաստից ազատվելու իր մտադրությունը Google-ը հայտարարել է իր բլոգում «Աշնանային մաքրություն» վերնագրով հոդվածում:

Գուգլյան միկրոբլոգից օգտվողները, որոնք այդքան էլ շատ չեն, չեն կորցնի իրենց գրառումները, դրանք հասանելի կլինեն Google պրոֆիլներում, կամ կարող են բեռնել Google Takeout  գործիքի օգնությամբ: Բացի օգտվողների կողմից ոչ այդքան մեծ ճանաչում գտած և բացի դրանից Google փնտրման գործիքի համար գլխացավանք դարձած Google Buzz-ից, կփակվի նաև Code Search ծառայությունը (պրոյեկտ, որը հնարավորություն է տալիս փնտրել ծրագրային կոդեր, որոնք տարածվում են Open Source արտոնագրով):

Նմանօրինակ ճակատագիր է սպասում նաև Jaiku-ին, որը նույնպես Twitter-ին նման ծառայություն է և որը Գուգլը ձեռք էր բերել չորս տարի առաջ: Այն կդադարեցնի աշխատանքները 2012թ. հունվարին: Սոցիալական ֆունկցիաներից կզրկվի նաև iGoogle-ը, որը որոնողական համակարգից օգտվողների կարգավորվող սկզբնական էջն է: Այս ամենի փոխարեն ինտերնետ հսկան այժմ ունի  Google+ սոցիալական ցանցը:

կարդացեք նաև

Մի վատնեք ձեր կյանքը՝ սպասելով հատուկ իրադարձության: Ձեր կյանքը արդեն հատուկ իրադարձություն է

Մինչ դուք սպասում եք, որ որևէ կախարդական բան տեղի ունենա, դուք չեք ապրում լիարժեք ... Կյանքը կարճ է, և որքան շատ ժամանակ իզուր վատնենք, այնքան...

Ընդհանուր գիտելիքները ստուգող բարդ ԹԵՍՏ

Այս բարդ հարցերի պատասխանները գիտեն միայն իսկական էրուդիտները: Սուգեք Ձեր գիտելիքների մակարդակը՝ առանց սխալի անցնելով մեր այս թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

«Սիրո մեջ յուրաքանչյուրն իր բախտն ունի»: Թեոդոր Դրայզեր «Ջեննի Գերհարդ»․ Մեջբերումներ

Թեոդեր Դրայզերի վեպն է`հրապարակված 1911 թ-ին: Այն իրական հիմք ունի. հեղինակի ավագ քրոջ կյանքի պատմությունն է։ Հերոսուհին Ջեննին է, ով բարի էր, հանդուրժող ու...

Կենդանակերպի 6 բարի նշանները

Բարությունն այն որակն է, առանց որի աշխարհը կդադարի գոյություն ունենալ: Հենց բարությունն է, որ մարդկանց միավորում է, բայց ամեն մարդուն չէ, որ հեշտությամբ տրվում...

ԹԵՍՏ․ Մեծահասակների 95%-ը չի կարողանում 8/10 արդյունքով անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող հարցերից բաղկացած այս թեստը

Ժամանակն է ստուգել, թե ինչ գիտելիքներ են մնացել ձեր հիշողության մեջ՝ դպրոցական առարկաներից: Եթե հիշեք բոլորը՝ կնշանակի, որ հրաշալի հիշողություն ունեք, իսկ եթե ոչ՝...