fbpx

Google-ի 13 գաղտնի հնարավորություններ, որոնց գոյության մասին մենք չէինք էլ կասկածում

Google-ը արդեն վաղուց դադարել է լինել միայն որոնողական համակարդ։ Այն շատ ավելի ընդլայնված հնարավորություններ ունի։

Mediamag.am-ը բացահայտում է ձեզ համար Google-ի 13 հետաքրքիր գաղտնիքներ, որոնք չեն թողնի, որ դուք տխրեք։

Խաղ Pac-Man

Հիշո՞ւմ եք լեգենդար Pac-Man խաղը, որը ամենայն հավանականությամբ խաղացել եք մանուկ հասակում։ Google-ը հնարավորություն է տալիս վերհիշել և խաղալ այս խաղը։ Ուղղակի որոնողական տողում ներմուծեք «Pac-Man» բառը։

Արևածագ և արևամուտ

Որոնողական տողում ներմուծեք «Рассвет» կամ «Закат» (ցավոք հայերենով սա չի աշխատում)՝ ձեզ կասեն ձեր քաղաքի ճշգրիտ ժամը։

Խաղալ Breakout

Նկարների որոնման տողում ներմուծեք «Atari Breakout» և նկարները կվերածվեն գույնզգույն բլոկերի, որոնք պետք է քանդեք գնդակով։

Նորության արժանահավատության ստուգում

Բոլորովին վերջերս, Google-ը ներմուծել է նոր ֆունկցիա, որի շնորհիվ կարելի է ստուգել փաստերի արժանահավատությունը նորությունների բաժնում։ Մեծ նորություններն այժմ ունեն հատուկ բաժին՝ Fact Check անվանմամբ։ Համակարգը առայժմ ստուգում է միայն անգլալեզու նորությունները, իսկ մնացածի համար տրամադրում է նույն ինֆորմացիայի հղում, բայց արդեն ստուգված աղբյուրներից։ Լավ տարբերակ է ստուգել ո՞վ է ստում, իսկ ով՝ ոչ։

Թռիչք վիշապի վրա

Մտեք «Google քարտեզներ», իսկ հետո կառուցեք երթուղի։ Մեկնում կետում ներմուծեք «Snowdon», իսկ ժամանում կետում՝ «Brecon Beacons»։ Բոլոր տրանսպորտային միջոցների մեջ կարելի է ընտրել թռիչք վիշապի վրա, որը տևում է ընդամենը 37 րոպե։

Արվեստ

Google Art Project՝ այստեղ հավաքված են հազարավոր հայտնի նկարիչների աշխատանքները աշխարհի ամենամեծ թանգարաններից։ Ընդորում նկարները կարելի է դիտել շատ մանրամասնորեն՝ ընդհուպ մինչև ամենամանր դետալներ։

Բայց ամենահետաքրքիրը՝ որ վիրտուալ կարելի է այցելել հայտնի թանգարաններ և զբոսնել այնտեղ։

Իմանալ հիերոգլիֆի նշանակությունը

Շատ քչերը գիտեն, որ Google թարգմանիչում կա ֆունկցիա, որը թույլ է տալիս նկարել սիմվոլներ և հիերոգլիֆներ։ Այնպես որ, եթե հիերոգլիֆ եք տեսել և ուզում եք իմանալ դրա նշանակությունը, ուղղակի նկարեք այն։

Կիթառ

Եթե միշտ երազել եք դառնալ կիթառահար, բայց ձեզ ոչ ոք չի նվիրել անհրաժեշտ գործիքը՝ մի տխրեք։ Google-ը ձեզ հնարավորություն կտա նվագել վիրտուալ կիթառով։

Պղպջակի մակարդակ

Ցանկանում եք իմանա՞լ՝ ուղիղ է կախված նկարը պատից։ Ուղղակի ձեր սմարթֆոնի Google—ում ներմուծեք «Bubble level», որպեսզի վերածեք ձեր սմարթֆոնը հարթաչափի։

Շրջել 1926թ. Նյու Յորքի փողոցներով

Սա ավելի շատ կհետաքրքրի Հարրի Փոթերի և վերջերս դուրս եկած «Ֆանտաստիկ գազաններ և որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի սիրահարներին։ «Google քարտեզներ»-ի որոնողական տողում հավաքեք New York, Fantastic Beasts և այցելեք կախարդական կոնգրես, «Սթին» ազգային բանկ, «Կույր խոզ» ընդհատակյա բար և Գոլդշթեյնների կախարդական բնակարան։

«Դոկտոր ով» ֆիլմից TARDIS կրպակը

Լոնդոնում, Earls Court Rd փողոցում է գտնվում TARDIS-ը՝ «Դոկտոր ով» ֆիլմից ոստիկանական կրպակը։ Բայց այն կարելի է ոչ միայն տեսնել, այլ նաև մտնել։ Ուղղակի քաշեք նրա վրա աջ ներքևի անկյունում գտնվող դեղին մարդուկին։

Խաղ դինոզավրերի հետ

Երբ ինտերնետի հետ պրոբլեմներ են առաջանում՝ Google Chrome-ում հայտնվում է փոքրիկ դինոզավր, որը մեզ հաղորդում է սխալի մասին։ Հնարավոր է, որ դուք նրան արդեն տեսել եք, սակայն չգիտեք, որ դա իրականում խաղ է։ Փորձեք անջատել ինտերնետը և թարմացնել էջը։ Երբ կհայտնվի դինոզավրը՝ սեղմեք «բացարկ» (պրոբել) ստեղնը և խաղը կսկսվի։

Քանդել Google-ը

Իսկ եթե որոնողականը ձեզ ինչ-որ բանով նեղացրել է, ապա դուք կարող եք հանգիստ այն քարուքանդ անել։

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google-ի 13 գաղտնի հնարավորություններ, որոնց գոյության մասին մենք չէինք էլ կասկածում
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ. 10 մարդուց 8-ը չեն հաղթահարում այս թեստը, իսկ դո՞ւք