fbpx

Նիկոլայ Գոգոլ «Մեռած հոգիներ»: Մեջբերումներ գրքից

1842 թ․ լույս է տեսել գրքի առաջին հատորը։ Հեղինակը նախատեսել էր գրել այն երեք հատորով, սակայն երկրորդ հատորը ոչնչացվել է հենց հեղինակի կողմից, իսկ երրորդ հատորը առհասարակ չի գրվել։ Պոեմի գլխավոր հերոսը Չիչիկովն է՝ նախկին խորհրդատու։ Նա խաբեությամբ գնում էր մարդկանցից մեռած հոգիներ՝ գրանցելով իր վրա որպես կենդանի մարդիկ։ Նա ձգտում էր ունենալ հարստություն,հասարակության մեջ բարձր դիրք։ Եվ մեծ երազանք ուներ` ունենալ կին և երեխա, որ աշխարհում անհետք չանցներ իր կյանքը։

1. Վախը ժանտախտից ավելի կպչուն է և հաղորդվում է վայրկենապես։

2. Մի ունեցիր դրամ, ունեցիր լավ բարեկամներ վարվեցողության համար։

3. Ժլատությունը ունի գայլի ախորժակ, և որքան շատ է լափում, այնքան ավելի է դառնում անհագ։

4. Մենակությունը մարդու մեջ սնում է մեծ գաղափարներ։

5. Ամեն ինչ կարող է պատահել մարդուն: Այսօրվա կրակոտ պատանին սարսափով ետ կցատկեր, եթե նրան ցույց տային իր իսկ պատկերը ծերության ժամանակ: Հետներդ վերցրեք քնքուշ պատանեկան հասակն անցնելիս դեպի դաժան այրական հասակը, հետներդ վերցրեք մարդկային բոլոր զգացումները, մի թողեք դրանք ճանապարհին, չեք կարող վերցնել հետո։

6. Ի՞նչ է մեր կյանքը. հովիտ, ուր բնակություն են հաստատել վշտերը։ Ի՞նչ է հասարակությունը. մարդկանց ամբոխ, որը չի զգում։

7. Որքան էլ հիմար են տխմարի խոսքերը, բայց երբեմն նրանք բավական են, որ խռովեն խելացի մարդուն։

8. Բոլորս փոքրիկ թերություն ունենք՝ խնայելու ինքներս մեզ։

9. Բավական է 10 հատկությունիցդ մեկը հիմար լինի, որպեսզի հիմար ճանաչվես` անկախ ինը լավ հատկություններիցդ։

10. Իմաստուն է նա, ով չի գարշում ոչ մի բնավորությունից։

11. Բոլորը սիրո կարիք են զգում: Նույնիսկ անասունը սիրում է, որ նրան փայփայեն։

13. Աստված ստեղծարարությունը համարում է ամենամեծ բարիքը և նա մարդ արարածից պահանջում է, որ նա լինի իր շրջապատի հանդեպ բարության նմանօրինակ ստեղծող։

14. Կան հոգու գաղտնիքներ: Որքան էլ հեռու շեղվի ուղիղ ճանապարհից մոլորյալը, որքան էլ գազազի իր զգացմունքներում հանցագործը, բայց եթե նրան կշտամբես հենց իրենով, նա ակամայից կցնցվի և կսարսռա։

15. Օրինակը կանոններից ուժեղ է։

16. Երբեմն թվում է, որ մարդը ոտից գլուխ մեղավոր է, իսկ երբ մտնում ես դրության մեջ, տեսնում ես, որ մեղավորը բոլորովին էլ նա չէ։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նիկոլայ Գոգոլ «Մեռած հոգիներ»: Մեջբերումներ գրքից
Ժպիտ. հետաքրքիր մի քանի փաստ