Շատ հետաքրքիր խաղ երեխաների և մեծերի համար, որը կոչվում է «Բռնիր կատվին»։ Միանգամից ասենք, որ այս խաղը հեշտերից չէ։ Որպեսզի այն անցնել՝ պետք է ունենալ լուրջ մտավոր ունակություններ և ինչը ամենակարևորն է՝ տրամաբանություն։
Կանոնները – «Բռնիր կատվին» խաղը առաջարկում է բռնել սև կատվին՝ շրջապատելով նրան շրջանակներով։ Մեկ շրջանակ փակում եք դուք, մեկ քայլ կատարում է կատուն։ Եթե կատվին հաջողվում է փախչել խաղային դաշտի սահմաններից դուրս՝ հաղթում է նա, եթե չի կարողանում դուրս փախչել և այլևս շարժվելու տեղ չունի՝ հաղթում եք դուք։
Կատվի նպատակը – Փախչել դաշտի սահմաններից դուրս, շարժվելով միայն բաց կանաչ շրջանակներով։
Ձեր նպատակը – անել այնպես, որ կատվին դա չհաջողվի։ Ամեն ինչ շատ պարզ է։