fbpx

Գիտհորն՝ գյուղ, որտեղ չկան ճանապարհներ

Այսօր առաջարկում ենք մեզ հետ ճանապարհորդել դեպի հոլանդական Գիտհորն փոքրիկ գյուղ: Այլ կերպ այն հաճախ անվանում են հոլանդական Վենետիկ, քանի որ տեղակայված է այն մոտ 7.5 կմ ձգվող ջրանցքների վրա:

Գյուղը հիմնվել է 1230 թվականին: Գյուղով շրջելու համար կա հեծանվային ճանապարհ և բազմաթիվ ջրանցքեր:

Գյուղում հիմնական տրանսպորտներն են՝ թիակավոր նավակները և էլեկտրական շարժիչներով էլեկտրանավակները, որոնք աշխատում են բոլորովին անաղմուկ և չեն խախտում այս գեղատեսիլ գյուղի խաղաղությունն ու հանգստությունը:

Հիմնականում տները տեղակայված են կղզյակների վրա, իսկ կղզյակները իրար հետ միացված են փայտյա կամուրջներով (ամբողջ գյուղում դրանք 50-ից ավել են):

Գիտհորնը՝ տուրիստների համար այդքան գրավիչ վայր է, քանի որ այստեղ գրեթե չկան սովորական ճանապարհներ և արահետներ: Այլ ամբողջությամբ տարբեր ջրանցքներ և փայտյա կամուրջներ:

Գյուղը զբոսաշրջիկների մոտ հանրաճանաչ է դարձել 60-ական թվականներին, այն բանից հետո, երբ հոլանդացի ռեժիսոր Բեն Հաանստրան ցուցադրեց այն իր ֆիլմում:

Շուտով բազմաթիվ այցելուներ գյուղը քնքշորեն անվանեցին «Հոլանդական Վենետիկ» կամ «Հյուսիսային Վենետիկ»: Գիտհորնի պատմական մասում դուք նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չեք տեսնի ոչ մի ճանապարհ: Այստեղ կարելի է տեղափոխվել միայն ջրանցքներով և հատուկ նավակներով կամ «հարթագոնդոլներով»՝ ինչպես դրանք անվանում են տեղի բնակիչները: Միակ նորույթը, որ հայտնվել է երկար տարիների ընթացքում՝ հեծանվային ճանապարհներն են:

Ջրանցքների երկայնքով տեղակայված են տները՝ մեկը մյուսից գեղեցիկ: Մի ջրանքի երկայնքով ընկած է նեղ ասֆալտե ճանապարհը՝ երբեմն անցնելով մի ափից մյուսը: Դա միակ ճանապարհն է, որով կարելի է ոտքով քայլել: Ոչ մի ճանապարհ՝ այդ բառի բուն իմաստով: Ջրանցքների կողքերում կանգնած դեպի այն տներին, որոնք չունեն ճանապարհներ՝ տանում են փայտյա կամուրջները, բավական «սապատավոր»: Այդպիսի կամուրջները թույլ են տալիս տակով անցնել էլեկտրանավակներին՝ Գիտհորնի ամենամեծ ջրատրանսպորտին: Իսկ ընդհանրապես ջրանցքներով տեղաշարժվում են ինչով, որ պատահի՝ տարատեսակ նավակներով, դրանք տրվում են վարձակալությամբ, փչովի նավակներով, ոչ մեծ շարժիչավոր նավակներով: Բոլորը էլեկտրական շարժիչով, ոչ մի սոլյարկա:

Գիտհորն գյուղը հիմնվել է 1230 թվականին երկրի հարավից եկած մի քանի փախստականների կողմից: Երբ նրանք գտան այս վայրը, միակ բանը որ նրանց աչքին ընկավ՝ մեծ քանակությամբ այծի եղջյուրներ, որոնք մնացել էին ուժեղ ջրհեղեղից հետո: Հենց դրանում էլ թաքնված է գյուղի անվանումը՝ Goat horns կամ «այծի եղջյուրներ»:

Ժամանակի ընթացքում մարդիկ ոչ միայն փոփոխեցին անվանումը ականջի համար ավելի հաճո կերպով, այլ նաև հայտնաբերեցին, որ այստեղ մեծ քանակությամբ տորֆ կա: Ուրախանալով գտածով, մարդիկ սկսեցին արդյունահանել տորֆը այն վայրերից, որտեղից որ հարմար էր: Այդպիսի «հանքափորության» արդյունքում հայտնվեցին փոսեր, արդյունքում դրանք դարձան լճեր, իսկ հետո ջրանցքների շղթա, որը այժմ ձգում է զբոսաշրջիկներին ինչպես մագնիսը:

Գիտհորն գյուղի երկարությունը (հոլանդացիները արտասանում են Գիտորն, երբեմն ուղեցույցներում հենց այսպես էլ ներկայացված է) մոտ 6 կմ է: Հենց այդպես, 6 կմ մի կողմ, 6 կմ մյուս կողմ մենք անցանք այս գեղատեսիլ վայրով: Նշենք որ սա բնակեցված գյուղ է, այլ ոչ ատրակցիոն, ինչպես Զաանսսխանսը: Դրա համար փող վճարել հարկավոր չէ, եթե միայն չորոշեք վարձավճարով նավակ վերցնել կամ շրջել էլեկտրանավակներով:

Ահա այսպիսի հրաշագեղ և զարմանալի բնակավայրեր կան մեր Երկիր մոլորակում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտհորն՝ գյուղ, որտեղ չկան ճանապարհներ
5 տեխնոլոգիաներ, որոնք կփոխեն մեր կյանքը 5 տարուց