fbpx
Գլխավոր ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Գիտնականները հայտնաբերել են, որ հոգին չի մահանում՝ այն ուղղակի վերադառնում է Տիեզերք

Գիտնականները հայտնաբերել են, որ հոգին չի մահանում՝ այն ուղղակի վերադառնում է Տիեզերք

Հետազոտությունները հաստատում են, որ մեր ուղեղը կենսաբանական համակարգիչ է, իսկ մեր գիտակցությունը՝ այդ համակարգչի կողմից իրագործվող ծրագիր, որը չի անհետանում նույնիսկ մեր մահվանից հետո:

Իրենց ոլորտում բավական առաջատար երկու գիտնականների համեմատաբար վերջերս կատարած բացահայտումը ցնցեց գիտական աշխարհը՝ նրանք պնդում են, որ մեր ուղեղը իրականում կենսաբանական համակարգիչ է, իսկ մեր գիտակցությունը՝ այդ համակարգչի կողմից իրագործվող ծրագիր, որը չի անհետանում նույնիսկ մեր մահվանից հետո:

Ինչպես բացատրում են գիտնականները, ֆիզիկական մարմնի մահվանից հետո մարդու հոգին չի մահանում, ինֆորմացիան, որ կրում է հոգին, ուղղակի վերադառնում է ետ՝ Տիեզերք: Դարեր ի վեր մարդկության մեծագույն մտածողները զբաղված էին հավերժ քննարկումներով՝ արդյո՞ք իրականում հոգին գոյություն ունի, և եթե ունի, ապա անմա՞հ է արդյոք այն, թե՞ մահանում է մարմնի հետ միասին: Մարդու հոգու խորհրդավոր բնույթը գրավել է գիտնականների բազմաթիվ սերունդների ուշադրությունը․․․ և միայն  համեմատաբար վերջերս, հետազոտողների խումբը բացահայտեց նոր գիտական փաստ կապված մարդու հոգու հետ: Իրականում մեր հոգին չի մահանում, այն ուղղակի վերադառնում է Տիեզերք:

Սկսած 1995թ․-ից ամերիկյան ֆիզիկոս, Արիզոնյան համալսարանի անեստեզիոլոգիայի և հոգեբանության բաժնի պատվավոր դոկտոր Ստյուարտ Համերոֆը համատեղ Օքսվորդի համալսարանի ֆիզիկոս սեր Ռոջեր Պենռոուզի հետ աշխատում են գիտակցության քվանտային տեսության վրա, որը հիմնված է այն պատկերացման վրա, որ հոգին (կամ այն, ինչ սովորաբար այդպես են անվանում) պահպանվում է ուղեղի կառուցվածքային բջիջների օգնությամբ, որոնց անվանում են միկրոխողովակներ:

Այս հեղափոխական (և մտորելու տեղիք տվող) տեսությունը պնդում է, որ մարդու հոգին պահպանվում է ուղեղի բջիջների ենթաբջջային գոյացությունների օգնությամբ, որոնց կոչում են միկրոխողովակներ:

Գիտնականները հավատում են, որ այն, ինչ մարդիկ ընկալում են որպես գիտակցություն, իրականում քվանտային ձգողականության էֆեկտների համադրում է, որը ստեղծվում է այսպես կոչված միկրոխողովակների կողմից: Գիտնականներն այդ պրոցեսն անվանեցին «Orchestrated Objective Reduction» (Orch-OR):

Այդ տեսությունը բացատրում է, որ երբ մարդիկ գտնվում են այնպիսի վիճակում, ինչը սովորաբար անվանում են «կլինիկական մահ», ուղեղում  գտնվող միկրոխողովակները կորցնում են իրենց քվանտային վիճակը, ընդվորում դրանց մեջ գտնվող ինֆորմացիան բոլորովին չի վերանում: Կամ ինչպես գիտնականներն են ասում, երբ մարդը մահանում է, նրա հոգին չի մահանում նրա հետ, այլ վերադառնում է Տիեզերք:

«Science Channel»-ին տված հարցազրույցում դոկտոր Համերոֆը իր տեսությունը փորձում է ավելի մանրամասն բացատրել․

«Պատկերացնենք, որ մարդու սիրտը դադարել է բաբախել, որ արյունը այլևս չի հոսում նրա երակներով, որ միկրոխողովակները կորցրել են իրենց քվանտային վիճակը: Բայց քվանտային ինֆորմացիան, որոնք պարունակվում են միկրոխողովակներում բոլորովին չեն վերանում՝ ավելին, այն չի կարող վերանալ, այն ուղղակի վերադառնում է Տիեզերք՝ լուծվելով նրանում: Եթե հիվանդին վերակենդանացնում են, այդ քվանտային ինֆորմացիան վերադառնում է միկրոխողովակներ և կյանքի վերադարձած հիվանդը կարող է պատմել, որ մահվան եզրին նա ինչ-որ մեծագույն բան է տեսել

Եթե հիվանդը մահանում է, շատ հնարավոր է, որ այդ քվանտային ինֆորմացիան կարող է շարունակել հավերժ գոյությունը մարմնից դուրս՝ այն տեսքով, ինչը մենք սովորաբար անվանում ենք հոգի»:

Ինչպես հայտարարվում է այս տեսությամբ, մարդու հոգին՝ շատ ավելին է, քան ուղեղում նեյրոնների փոխազդեցություն, և, ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր հոգի գոյություն է ունեցել ոչ մեր ծննդյան օրից, այլ ժամանակների սկզբից ի վեր:

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների սեռական պահանջները

Կենդանակերպի նշաններից ամեն մեկը սեռական տարբեր պահանջներ ունի եւ իմանալով զուգընկերոջ նախընտրությունների մասին՝ կարելի է հեշտությամբ գայթակղել նրան։ Խոյ Խոյերը շատ սեքսուալ են, սակայն նրանք նաեւ...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից

Բազմագիտակ մարդը միշտ և ամենուր բոլորի մոտ հարգանքի է արժանանում: Իսկ դո՞ւք կարո՞ղ եք գլուխ գովալ Ձեր գիտելիքների պաշարով: Ստուգեք Ձեր բազմագիտակությունը, անցնելով մեր այս...
video

ՎԻԴԵՈԴԱՍ․ Լուսանկարների համար անսահմանափակ քանակությամբ ֆիլտրեր Photoshop-ով

Այս վիդեոդասում դուք կսովորեք լուսանկարներին գեղեցիկ տեսք հաղորդելու անսահմանափակ քանակությամբ հնարքներ․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: Գրանցվիր մեր Viber...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը․ ԽՈՅԵՐ Այս շաբաթ ձեր սիրելին իր ինչ-որ ցանկության մեջ միայնակ կլինի, քանի որ դուք չեք կիսի նրա ծրագրերն...