Երևի հաճախ նկատած կլինեք՝ գեղեցիկ կին, սակայն սիրային հարաբերությունները նրա մոտ գրեթե միշտ անհաջող են դասավորվում կամ ընդհանրապես չեն դասավորվում: Ի՞նչն է դրա պատճառը․․․
Բարձր պահանջներ զուգընկերոջ հանդեպ
Որպես կանոն՝ գեղեցիկ կանանց համար տղամարդկանց ուշադրությունն այնքան սովորական է, որ նրանք չեն համաձայնում հարաբերություններ կառուցել առաջինի, երկրորդի կամ հինգերորդի հետ: «Եթե ընտրությունն այդքան մեծ է, նշանակում է՝ ես ավելիին եմ արժանի»,- մտածում է գեղեցիկ կինը՝ հուսալով արքայազնի հանդիպել: Հետագայում, իհարկե, պարզվում է, որ արքայազն գոյություն չունի, որովհետև բոլորն էլ որոշակի թերություններ ունեն, որոնց հետ գեղեցիկ աղջիկները չեն ցանկանում հաշտվել:
Հարմարվելու ցանկության բացակայություն
Որպես կանոն՝ գեղեցիկ աղջիկները բարդ բնավորություն են ունենում, եսասեր են, բացարձակ չեն կարողանում հարմարվել մարդկանց: Այդ պատճառով ադեկվատ տղամարդիկ, ովքեր չեն կարողանում դիմանալ ճնշմանը, հեռանում են գեղեցիկ կանանցից, ում համար հետաքրքիր չէ ավելի նուրբ տղամարդկանց հետ: Առաջանում է փակ շղթա:
Տես նաև՝ Ինչո՞ւ են այդքան շատ խելացի և գեղեցիկ կանայք միայնակ մնում
Ծանոթանալու վախ
Ոչ բոլոր գեղեցիկ կանայք շատ բարդ բնավորություն ունեն: Նրանց մի մասը կարողանում է ադեկվատ գնահատել տեղի ունեցող իրադարձությունները, պատրաստ է նոր հարաբերություններ կառուցել, բայց… տղամարդիկ հաճախ վախենում են առաջին քայլն անել և ծանոթանալ՝ ենթադրելով, որ գեղեցիկ կնոջ հետ ծանոթությունը դատապարտված է ձախողման:
Մեծ պահանջներ սեփական անձի նկատմամբ
Որքան էլ պարադոքսալ հնչի, կան մի շարք օրինակներ, երբ գեղեցիկ կինն այնքան է խորասուզվել արտաքինի հետ կապված իր վախերում և բարդույթներում, որ առանց գիտակցելու՝ սկսում է վանել տղամարդկանց՝ իրեն համոզելով, որ տղամարդն ավելի լավին է արժանի: Որպես կանոն՝ գեղեցիկ կանայք ավելի շատ բարդույթներ են ունենում, որոնք մեծ մասամբ հորինված են:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Սխալներ, որոնք սկսվել են մանուկ հասակից
Գեղեցիկ կանայք երբեմն տառապում են «գերազանցիկի» սինդրոմով, որը զարգանում է ծնողներից մեկի բարձր պահանջների արդյունքում: Կանայք, ում ծնողները դեռ վաղ տարիքից սովորեցրել են հաղթանակների, միայն լավագույնի ընտրության, հաճախ կյանքում միայն լավագույնն են փնտրում: Նրանք ենթագիտակցորեն կարող են վախենալ ծնողներից, ովքեր կարող են չընդունել իրենց ընտրությունը: