fbpx

GETWHOIS.INFO կամ ինչպես իմանալ կայքը ում է պատկանում և ինչ հոսթինգի վրա է տեղադրված

10402085_270625393140321_1315227232189480894_nԵթե երբևէ Ձեզ հետաքրքրել է, թէ, որևէ կայք ում է պատկանում, կամ ինչ հոսթինգի վրա է տեղադրված, կամ ցանկանում էք գնել այն, և տեղյակ չեք ազատ է դոմեյնը, թե գրանցված՝ ապա շարունակեք կարդալ գրառումը։

GET WHOIS  կայքը հնարավորություն է տալիս իմանալ դոմեյնի գրանցման մասին մանրամասն ինֆորմացիա, դրանք են՝ դոմեյնի տիրոջ անվանումը, գրանցման և վերջնաժամկետի ամսաթվերը և DNS տվյալները, մեկ բառով՝ whois տվյալներ:

Դուք նաև կարող եք տեղադրել վիջեթը Ձեր կայքում այցելելով հետևյալ հղումով և ընտրելով կայքին համապատասխան վիջեթ։ Վիջեթների դիզայնը դեռևս ավարտուն չէ։ Իսկ կայքը դեռևս գտնվում է ստեղծման փուլում, սակայն արդեն կան ավելի քան 380 որոնումներ:

Կայքի սայդբարում կարող էք տեսնել ամենաշատ որոնված դոմեյնները, Ձեր որոնումները և վերջին կատարված որոնումները:

Կայքը հնարավորություն է տալիս որոնել whois տվյալները միանգամից հասցեի տողից, օրինակ այցելելով այս հղմամբ ( http://getwhois.info/youtube.com ) դուք կիմանաք youtube.com դոմեյնի մասին ինֆրոմացիա:

Ստեղծված է նաև հավելված Google Chrome-ի համար․ այն դեռևս տալիս է տեղեկատվություն .am դոմեյնների մասին:

Կայքում ժամանակ առ ժամանակ տեղադրվում և թարմացվում են Godaddy.com-ի ակցիաներով հղումներ, որտեղ այցելելով կարող եք գրանցել ավելի դոմեյններ՝ ավելի էժան տարբերակով:

Կայքը ստեղծվել է ArmCoder թիմի կողմից։

Կարող եք հավանել նաև getwhois-ի ֆեյսբուքյան էջը: Համագործակցության համար գրել հետևյալ հասցեով՝ [email protected]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
GETWHOIS.INFO կամ ինչպես իմանալ կայքը ում է պատկանում և ինչ հոսթինգի վրա է տեղադրված
Այն, ինչ մեզ հետ կատարվել է, մենք արժանացել ենք դրան: Մարդկանց, կյանքի և սիրո մասին Մոեմի 20 մեջբերում