Լարված աշխատանքից և հանգստի բացակայությունից՝ մարդկանց մոտ կարող է առաջանալ ոչ միայն հոգնածություն, այլ նաև քրոնիկ գերհոգնածություն: Մենք հավաքել ենք այդպիսի վիճակի ցուցակ, որոնք զգուշացնում են, որ ժամանակն է շուտափույթ կերպով արձակուրդ վերցնել:
1. Քնի խանգարում
Եթե նույնիսկ երկար և ծանր օրվանից հետո ձեզ համար դժվար է քնելը, իսկ առավոտյան էլ արթնանում եք ջարդջրդված և կիսաքուն՝ ապա դա միանշանակ գերհոգնածություն է: Քնկոտությունը, որ հետապնդում է ձեզ առավոտից երեկո՝ դրա ևս մեկ ապացույցն է:
Փորձեք հետևել քնի հիգիենային՝ ննջարանի համար գնեք մուգ վարագույրներ, հետևեք ռեժիմին, գիշերը շատ մի կերեք, բայց նաև մի քնեք սոված ստամոքսով:
2. Տրամադրության անկումներ
Անքնությունը, սթրեսը, լարվածությունը կարող են իրենց ազդեցությունը թողնել մարդու էմոցիոնալ հավասարակշռության վրա: Ձեզ սկսում են նյարդայնացնել իրավիճակները, որոնց վրա նախկինում նույնիսկ ուշադրություն չէիք դարձնում: Դուք կարող եք վիճել գործընկերների կամ հարազատների հետ առանց լուրջ պատճառի:
Երբեմն տրամադրության անկումների տակ կարող են թաքնված լինել դեպրեսիայի առաջին նշանները: Այդ պատճառով, եթե այդպիսի վիճակը ձեզ մոտ շարունակվում է բավական երկար ժամանակ՝ պետք է դիմել բժշկին:
3. Հաճախ եք հիվանդանում
Գերհոգնածության հետ՝ իջնում է իմունիտետը: Դուք ավելի հաճախ եք սկսում հիվանդանալ սուր շնչառական հիվանդություններով և թուլություն եք զգում:
4. Դուք Ձեզ հոգնած եք զգում նույնիսկ երկարատև հանգստից հետո
Եթե դուք հոգնածություն եք զգում 8 ժամյա քնից հետո կամ հանգստյան օրերին հանգստանալուց հետո, ապա ժամանակն է քայլեր ձեռնարկել: Դուք նկատել եք, որ նախկինում լի էիք էներգիայով, բայց այժմ ուժ չունեք նույնիսկ տան մաքրության համար: Նաև այս ամենը կարող է ուղեկցվել ընդհանուր թուլությամբ և ապատիայով:
5. Ձեզ համար դժվար է կենտրոնանալը
Ձեզ համար դժվար է կոնտրոնանալ մեկ խնդրի վրա, նվազել է ուշադրությունն ու աշխատանքի արդյունավետությունը: Դուք անընդհատ ինչ-որ բանի վրա շեղվում եք և թույլ եք տալիս ամենաէլեմենտար սխալները ձեր առջև դրված առաջադրանքներում: Դրա հետ մեկտեղ խանգարվում է հիշողությունը և դուք դառնում եք շեղված:
6. Սիրելի զբաղմունքները սկսում են նյարդայնացնել
Նախկինում դուք հաճույքով էիք գնում աշխատանքի կամ մարզասրահ և այլ գործերով նույնպես զբաղվում էիք էնտուզիազմով: Իսկ այժմ ավելի հաճախ ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որպեսզի թողնեք ամեն ինչ և ազատվեք աշխատանքից:
Հնարավոր է ձեզ հարկավոր է մեկնել արձակուրդ և մի լավ հանգստանալ և այդժամ ամենօրյա գործերի հանդեպ կվերադառնա նախկին հետաքրքրությունը:
7. Ձեզ մոտ անընդհատ ինչ-որ տեղ ցավում է
Անընդհատ լարվածությունը և սթրեսերը առաջ են բերում գլխացավեր և հրահրում են բարձր զարկերակային ճնշում: Ուժգնանում է ցավը մկաններում՝ նույնիսկ առանց ինտենսիվ մարզումների, սրտի հատվածում ի հայտ է գալիս ծանրություն:
Արժե հերթագրվել որևէ հանգստացնող պորցեդուրայի՝ օրինակ մերսման:
8. Պրոբլեմներ ունեք ախորժակի հետ
Ձեզ շատ դժվար է ստիպել որևէ բան ուտել, իսկ ամբողջ կերակուրն էլ թվում է ոչ թարմ: Ժամանակի անբավարարության պատճառով դուք ավելի հաճախ սնվում եք ոտքի վրա: Սթրեսը կարող է պատճառ դառնալ մարսողության պրոցեսի խանգարման, ինչն էլ բերում է տարատեսակ հիվանդությունների առաջացման: Հատկապես գերհոգնածությունն է հանդիսանում ստամոքսի և 12 մատնյա աղիքի խոցային հիվանդությունների խթան:
Նաև գերհոգնածության պատճառով դուք կարող եք ինտենսիվ կերպով քաշ հավաքել կամ կորցնել։ Փորձեք ճիշտ սնվել, իսկ ուտելու ընթացքում ժամանակավոր մի կողմ թողնել սմարթֆոնը:
Հիշեք՝ առաջին հերթին առողջություն: Առողջ եղեք: