Ներկայացնում ենք Ֆրանսուհի գրող Ժորժ Սանդի մտքերից մի քանիսը.
Ոչ մի խելք նույնական չի լինում մյուսին, և երբեք միևնույն պատճառները տարբեր ուղեղներում միատեսակ հետևանքներ չեն առաջացնում։
Գիրքն ինձ համար միշտ եղել է խորհրդատու, մխիթարող, պերճախոս ու հանգիստ, և ես չեմ ցանկացել սպառել նրա բարիքները, դրանք պահելով առավել կարևոր դեպքերի համար։
Պարզությունը դա այն է, որն ամենից դժվարն է աշխարհում. դա փորձվածության ծայրահեղ սահմանն է և հանճարի վերջին ջանքը։
Ազնվությունը մահանում է, երբ վաճառվում է։
Յուրաքանչյուր ոք սիրված լինելու պահանջ է զգում, դա նրան բարձրացնում է սեփական աչքում. բայց մարդկանց հարկավոր է սիրել տարբեր կերպ՝ մեկին անսահման ներողամտությամբ, մյուսին՝ չթուլացող խստությամբ։
Սիրո կամ բարեկամության մեջ զսպվածությունը հիմար քմահաճություն կլիներ և բացի այդ՝ եսամոլության ակտ, որը ամեն մի զգացմունք կսպաներ սկզբում մեր մեջ, իսկ ապա նաև սիրած մարդու մեջ։
Կինը չի կարող սիրել այն մարդուն, որը, ինչպես նա զգում է, իրենից ավելի ցածր է։ Առանց ակնածանքի և հիացմունքի սերը սոսկ բարեկամություն է։
Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]