Ներկայացնում ենք Գերմանացի փիլիսոփա Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգի մի քանի սրամիտ մտքեր։
Դա մի գործ է, որի ժամանակ, ինձ թվում է, համբերությունն ինքն իր մազերը կպոկի:
Աշունը հողին պարտահատույց է լինում տերևներով, որոնք ամռանը փոխ էր առել նրանից:
Անձրևն այնպես ուժեղ էր տեղում, որ բոլոր խոզերը մաքուր մաքրվեցին, իսկ մարդիկ կեղտոտվեցին:
Հանրահայտ է, որ «մի քառորդ ժամ»-ը ավելի շատ է, քան քառորդ ժամը:
Հարց. Ինչն է հեշտ և ինչն է դժվար:
Պատասխան. այդպիսի հարցեր տալը հեշտ է, պատասխանելը՝ դժվար:
Նա գլխավորապես այն խոսքերն էր սիրում, որոնք սովորաբար բառարաններում չեն հանդիպում:
Ճանճը, որ չի կամենում ճզմվել, իրեն ամենից ավելի ապահով է զգում նույն ճզմիչի վրա:
Նա փսխում է գաղտնիքներ և գինի:
Գյուղացի աղջիկները բոկոտն են ման գալիս, իսկ ազնվազարմերը՝ մերկ:
Գլխարկը հանելը մեր մարմնի կրճատումն է, նրա ինքնափոքրացումը:
Հրապարակման ներկայացրեց՝ Աննա Հովսեփյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]