- Երբեք մի հավատա միջազգային հանրությանը, եթե քո երկրում նավթ կա, կամ ընդհանրապես ինչ որ բան կա:
- Երբեք մի հավատա երկրներին, որոնք եղել են քո ընկերը՝ երկրները փոփոխվում են:
- Երբեք մի հավատա ղեկավարներին, որոնք եղել են քո ընկերը՝ ղեկավարները երբեք չեն փոխվում
- Երբեք մի հավատա քո ժողովրդին, եթե համարում ես նրանց հիմար ոչխարների հոտ, որոնց հերիք է ընդամենը կերակրել, խմացնել և տանել դեպի բարձր նպատակներ: Հոտը միշտ էլ ատում է հովիվին: Այնպես արա, որ քո երազներն ու նպատակները դառնան նրանց երազներն ու նպատակները, որպեսզի հոտը դառնա ժողովուրդ: Միայն ժողովուրդը չի դավաճանի, բայց միայն եթե դու նրան չդավաճանես:
- Շեշտը երբեք մի դիր միայն հայրենակիցներիդ վրա, ինչքան էլ որ դա հարմարավետ չլինի: Հիշի՛ր, ոչինչ այդքան հեշտ և արագ չի կործանում ժողովուրդը, ինչ բաժանել նրան “իմ” ու “քո”-ի:
- Երբեք մի հավատա երիտասարդության ոգևորված բղավոցներին: Նա, ով համբուրում էր քո նկարը և երդվում մեռնել քեզ համար, վաղը կկրակի քո դեմքին: Երիտասարդությունը հակված է կործանել իր կուռքերին:
- Երբեք մի հավատա ծերունիների համամիտ ճառերին: Նրանք, ովքեր ցնցում էին իրենց միրուքներով և ավտոմատներով, վաղը կմնան իրենց տներում, երբ քեզ սպանեն: Ծերությունը երիտասարդությունց շատ է ուզում ապրել:
- Երբեք չվերածվես կենդանի հուշարձանի, եթե ուզում ես մնալ և՛ կենդանի, և՛ հուշարձան: Ամեն մի ղեկավարի համար կա ժամանակ, որ ժողովրդին տանի իր ետևից և ժամանակ՝ որպեսզի հեռանա:
- Երբեք չմտածես, որ քո կողքը առնետներ չկան: Բայց որքան կլինեն նրանք՝ կախված է թե ինչքան է փտել քո իշխանությունը:
- Երբեք մի մտածիր, որ մահը դա ամեն ինչի վերջն է: Ամեն մեկի համար արևը հանգչում է միայնակ:
աղբյուրը՝ http://blog.lukianenko.ru