fbpx

Mail.Ru-ն գործարկել է իր միկրոբլոգային համակարգ Ֆուտուբրան

Ցանցում գործարկվեց Futubra.com-ը, որը Twitter միկրոբլոգային համնակարգի նման միկրոբլոգային հարթակ է:

Ներկա պահին գործում է միայն համակարգի վեբ տարբերակը, որը տեղադրված է Futubra.com հասցեյում: Այն գործարկվել է այսօր՝ ուղիղ 2 ամիս անց, ինչ լուրեր տարածվեցին այս պրոյեկտի մասին: Ֆուտուբրայի հեղինակները խոսք են տալիս, որ մոտակա ժամանակներս այն հասանելի կլինի նաև բջջային հեռախոսների հիմնական հարթակների համար, ինչպես նաև Android, iOS, Symbian, և նույնիսկ Windows Phone 7:

Ֆուտուբրայի օգտագործողները կարող են տեղադրել իրենց միկրոբլոգում հաղորդագրություններ, լուսանկարներ, վիդեո: Բացի դրանից հրապարակման ժամանակ հնարավոր է ընտրել գրառման երեք տարբերակ՝ «Մեջբերում», «Իրադարձություն» (գեոլոկացիոն նշումով) և «Տխուր է»:

Պետք է նշել, որ Ֆուտուբրան օգտագործողներին թույլ կտա լինել ավելի «շատախոս», քան դա անում է Twitter-ը: Հաղորդագրության երկարությունը սահմանափակված է ոչ թե 140, այլ 200 նիշով: Ամեն մի հաղորդագրություն ունի իր ֆիքսված հասցեն, որով մտնելով հնարավոր է թողնել մեկնաբանություն, այդ թվում նաև մեկնաբանություններում կարող են թողնել լուսանկարներ կամ վիդեո:

Հ.Գ. Mail.Ru-ն ահագին ետ է ընկել մեր հայկական միկրոբլոգային համակարգ Armenix-ից: Այս նորամուծությունների մեծ մասը այնտեղ վաղուց էր օգտագործվում :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Mail.Ru-ն գործարկել է իր միկրոբլոգային համակարգ Ֆուտուբրան
Մարդկությանն ամենաշատը հուզող հարցը․ Ի՞նչ է երջանկությունը