Դպրոցականները հեշտությամբ են լուծում այս խնդիրները։ Իսկ դուք որքա՞ն արագ կարող եք լուծել դրանք։
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր դպրոցում չէին սիրում մաթեմատիկան, սիրում են լուծել տարբեր գլուխկոտրուկներ և տրամաբանական խնդիրներ։ Միգուցե դա այն պատճառով, որ դա հնարավորություն է մարտահրավեր նետել ինքդ քեզ։ Իսկ դուք կարծում եք որ օժտված եք լա՞վ տրամաբանությամբ։ Եթե այո, ապա փորձեք լուծել այս 4 խնդիրը։ Միայն չխաբեք ինքներդ ձեզ և չնայեք պատասխանները նախորոք։
Խնդիր 1
Ի՞նչ կստացվի, եթե գումարենք շանը, կատվին և թութակին միասին։
*պատասխանը տեսնելու համար ներքևում սեղմեք կամ «+» նշանի վրա կամ «պատասխան» բառի վրա։
[accordion title=’Պատասխան’]
- Քառակուսի 16=4, նշանակում է շունը հավասար է 4։
- Երկրորդ օրինակում, եթե մենք բաժանենք 36-ը 4-ի, ապա կստանանք կատվի քառակուսին, հետևաբար կատուն = 3։
- Շան ու կատվի բազմապատկումից ստացվում է 12, հետևաբար թութակը = 6։
- 4+3+6=13
[/accordion]
Խնդիր 2
Այս լուսատուներից յուրաքանչյուրը համապատասխանում է որոշակի թվի։ Ի՞նչ կստացվի, եթե գումարենք արևն ու լուսինը։
[accordion title=’Պատասխան’]
- Աստղի խորանարդը = 125, հետևաբար աստղը = 5։
- Բաժանում ենք աստղի և արևի արտադրյալը 5-ի և ստանում ենք արև = 11:
- 3-րդ օրինակում գտնենք լուսինը։ 38-ից հանում ենք աստղը և ստանում ենք՝ 38 – 5 = 33: 33-ը բաժանում ենք 11-ի և ստանում ենք՝ 3։
- Արև + լուսին = 3 + 11 = 14:
[/accordion]
Խնդիր 3
Սա մի փոքր դժվար է։ Գտեք տխուր սմայլիկի թիվը։
[accordion title=’Պատասխան’]
- Եկեք անցում կատարենք x և y-ին։ Թող տխուր սմայլիկը լինի x-ը, իսկ ուրախը՝ y-ը։ Այդ դեպքում՝ y = 13-x:
- Այժմ տեղադրենք այս արտահայտությունը երրորդ օրինակում։ Կստացվի՝ 13-y-y=1: Այստեղից՝ y=6:
- Երկրորդ օրինակից՝ x= 42/6=7:
[/accordion]
Խնդիր 4
Գտեք թիվը, որը համապատասխանում է կանաչ սրտիկին։
[accordion title=’Պատասխան’]
- Այստեղ նույնպես կարելի է լուծել հանրահաշվորեն, սակայն ավելի լավ է այսպես. ո՞ր բնական թվերի արտադրյալն է 32-ը։ 4 և 8։
- Երկրորդ օրինակից գտնում ենք, որ կանաչը =4, իսկ կապույտը = 9։
- Առաջին օրինակից էլ գտնում ենք, որ կարմիրն էլ = 8:
[/accordion]
Աղբյուրը՝ www.littlethings.com
Թարգմանությունը՝ mediamag.am