Ամերիկյան հեղինակավոր «Forbes» ամսագրի ռուսական գործակալությունը հրապարակել է երկրի ամենահարուստ գործարարների վարկանշային աղյուսակը։
Ամսագրի տվյալներով՝ առաջին 100 տեղը զբաղեցնողները, անցած տարվա տվյալների հետ համեմատած, իրենց ունեցվածքը կրկնակի մեծացրել են։
2011թ. «Forbes»–ը վարկանշային աղյուսակում ընդգրկել է ոչ թե 100, այլ 200 գործարար։
Ամսագիրը հրապարակել է նաև Ռուսաստանի ամենահարուստ հայերի անուները։ Ըստ ամսագրի 1,5 մլրդ դոլար ցուցանիշով ամենահարուստ հայեր են ճանաչվել ապահովագրական ոլորտը ներկայացնող «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնական բաժնետերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնց նախորդ տարվա կարողությունը 950 մլն դոլար էր, և «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնական բաժնետեր Դանիլ Խաչատուրովը, որի նախորդ տարվա կարողությունը 1,2 մլրդ դոլար էր։ Նրանցից հետո հաջորդում է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 1,4 մլրդ դոլար ունեցվածքով, որի նախորդ տարվա կարողությունը 750 մլն դոլար էր։
180–րդ հորիզոնականում է հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունը 0,5 մլրդ դոլար է։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓