fbpx

Բաներ, որ պետք է իմանա և անի յուրաքանչյուր տղամարդ

Ներկայացնում ենք մի քանի իմաստուն բաներ, որ պետք է իմանա և անի յուրաքանչյուր տղամարդ:

  1. Փորձիր ծանոթանալ աղջիկների հետ, որոնց համարում ես ավելի բարձր քո մակարդակից: Դու կզարմանաս:
  2. Երբեք մի զբաղվիր սեքսով մեկի հետ, ով դա չի ուզում նույնքան ուժգին, որքան դու:
  3. Երբեք մի հարվածիր մարդուն, քանի դեռ նա քեզ համար վտանգ չի ներկայացնում:
  4. Յուրաքանչյուր գլխարկ պետք է ունենա պրակտիկ նշանակություն:
  5. Երբեք մի հրավիրիր նրան կինոթատրոն՝ առաջին հանդիպման ժամանակ:
  6. Սովորիր ճիշտ սափրվել:
  7.  Ոչինչ այդքան լավ չի նայվում, որքան լավ նստած կոստյումը:
  8. Սկզբից սափրիր մազերի աճման ուղղությամբ, իսկ հետո, եթե պետք է՝ հակառակ:
  9. Միշտ նայիր այն մարդու աչքերի մեջ, ում հետ խոսում ես:
  10. Մարզանքները քեզ երջանիկ կդարձնեն՝ վազիր, ձգվիր,  խաղա սպորտային խաղեր:
  11. Ջենտլմենը նախ լվանում է ատամները, նոր կապում փողկապը:
  12. Միշտ մի կողմ դիր աշխատավարձիցդ մի փոքրիկ մաս:
  13. Զանգահարիր ծնողներիդ թեկուզ շաբաթը մեկ:
  14. Երբեք մի կրիր ձգվող ռետինակապով փողկապ:
  15. Սեղմիր ձեռքը ամուր և վստահ, բայց տես չափը չանցնես:
  16. Գովիր նրա կոշիկները:
  17. Երբեք կիսատ մի թող գարեջրի գավաթը:
  18. Եթե դու վստահ չես քեզ վրա՝ ձևացրու վստահ: Ժամանակի հետ այն կգա:
  19. Մարդու չափսերի մասին կարելի է դատել ըստ նրան հուզող բաների:
  20. Միշտ ուշադրություն դարձրու քո ժեստերին:
  21. Նշան բռնել մարդու վրա պետք է միայն այն դեպքերում, երբ պատրաստվում ես կրակել:
  22. Միշտ կանգնիր, երբ սեղմում ես ինչ-որ մեկի ձեռքը:
  23. Պարտքով գումար տուր այնքան, որքանից կարող ես հավերժ հրաժարվել:
  24. Լսիր ավելի շատ, քան խոսում ես: Մարդկանց դուր է գալիս, երբ իրենց լսում են:
  25. Ունեցիր աշխատանքային հագուստի մի քանի կոմպլեկտ:
  26. Գնիր միայն որակյալ գործիքներ:
  27. Տղամարդը պետք է կարողանա պաշտպանել ոչ միայն իրեն, այլ նաև ուրիշներին:
  28. Երբ քայլում ես՝ նայիր դիմացդ, այլ ոչ թե ոտքերիդ տակ:
  29. Մի վախեցիր կայացնել որոշումներ, որոնք խոստանում են հետաքրքիր պատմություն:
  30. Գտիր այն, ինչ քեզ ամենաշատ հաճույքն է պատճառում և փորձիր մտածել թե ինչպես դրանով փող աշխատել:
  31. Թույլ մի տուր փոքրիկ «գլխին» որոշումներ կայացնել մեծ գլխի փոխարեն:
  32. Բոլոր մարդկանց վերաբերվիր հարգալից՝ անկախ նրանց սոցիալական դիրքի:
  33. Լավագույնը, ինչ կարող ես սովորել՝ պատասխանատվությունն է: Վատ բաներ երբեմն պատահում են, քո խնդիրն է՝ դրանք հաղթահարել:
  34. Առաջինն, ով կբարկանա՝ կպարտվի:
  35. Երբեք մի բողոքիր: Դա չի հեշտացնի քո խնդիրը և չի արագացնի դրա հաջողությունը:
  36. Միշտ փորձիր նոր բան սովորել:
  37. Դուրս արի այն տեսքով, ինչ տեսքով պատրաստ ես հանդիպել քո ողջ կյանքի ամենամեծ սիրուն:
  38. Երբեք մի փոխիր քեզ ինչ-որ մեկին երջանկացնելու համար: Բացառությամբ, երբ ինչ-որ մեկը՝ դու ես:
  39. Եթե դու ամենախելացին ես սենյակում՝ դու ճիշտ սենյակում չես:
  40. Հաջողությունը սիրում է պատրաստվածներին:
  41. Կանայք ինքնավստահ տղամարդկանց համարում են չափազանց սեքսուալ:
  42. Կյանքում զբաղվիր այն բանով, ինչը ճիշտ ես համարում, բայց միշտ փորձիր դառնալ լավագույնը այդ գործում:
  43. Ոչ ոք մահվան մահճին չի փոշմանել, որ քիչ է աշխատել: Վայելիր կյանքը:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Բաներ, որ պետք է իմանա և անի յուրաքանչյուր տղամարդ
Հիսուս Քրիստոսի 17 խրատ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է (+տեսանյութ)