fbpx

Գյուստավ Ֆլոբեր։ Մեջբերումներ «Մադամ Բովարի» գրքից

Այս վեպը առաջին անգամ տպագրվել է 1856թ-ին։ Համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։

Գլխավոր հերոսուհին՝ տիկին Բովարին, բժշկի կին է և տանջվում է իր գավառական տաղտկալի կյանքից։ Նա ձգտում է մի վսեմ զգացմունքի, որը իր տխուր ու տանջանքներով կյանքը կիմաստավորի և խելահեղ պահեր կպարգևի…

Սիրո վրա պայթող բոլոր մրրիկներից ամենասառը և ամենաջլատողը դրամական խնդրանքն է։

Երբ որևէ մեկը մահանում է, մի տեսակ ընդհանուր ընդարմացում է առաջանում, որովհետև շատ դժվար է հավատալ, որ վրա է հասել անէությունը և համակերպվել դրան։

Խոստովանությունը վերուղղում է մարդկանց։

Ողջ աշխարհը չի կարող հարուստ լինել։ Վատնումի առջև ոչ մի հարստություն չի դիմանա։

Ոչ ոք ոչ մի ժամանակ չի կարող ճշտորեն չափել ոչ իր կարիքները, ոչ հղացումները, ոչ էլ ցավերը։

Մարդկային խոսքը նման է ճաքած կաթսայի, որտեղ մեղեդիներ ենք հնչեցնում արջեր պարեցնելու համար այն ժամանակ, երբ ուզում ենք աստղերը հուզել։

Թատրոնը հրապուրիչ կերպով հանդիսատեսին ներկայացնում է բարոյախոսությունը և դրանով նպաստում նախապաշարմունքների վերացմանը։

Սակայն մի օր էլ վաղ թե ուշ մեր սիրո հուրը կմարի։ Այդպիսին են մարդկային զգացմունքների վախճանը։ Դրան կհաջորդի հոգեկան տաղտուկը։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գյուստավ Ֆլոբեր։ Մեջբերումներ «Մադամ Բովարի» գրքից
Ես քեզ սիրում եմ… 12 ջերմ նկարազարդում հարաբերություններում ամենանուրբի և զվարճալիի մասին