Մարդկությանը համակել է մի նոր մոլուցք՝ մոբիլ խաղ Flappy Bird անվանմամբ, բոլորին անհայտ, վիետնամահնդկական ծագմամբ ծրագրավորող Ժուան Խա Դոնգայից: Այժմ Flappy Bird խաղը Apple և Google խանութներում ամենահանրաճանաչ խաղն է համարվում գրեթե 100 երկրում՝ ամբողջ աշխարհից :
Իր պրիմիտիվությամբ Flappy Bird-ը ուղղակի ապշեցնում է: Փոքրիկ ծիծաղելի թռչունը թռչում է պիքսելե քաղաքի ֆոնին, հաղթահարելով Մարիո հանրահայտ խաղից վերցրած խողովակների արգելքները: Ձեր խնդիրն է ժամանակին թխկացնել էկրանին՝ ահա և վերջ:
Իսկ թե ինչո՞ւ է մարդկությանը այսքան գրավում պրիմիտիվությունը՝ եզրահանգումները թողնում ենք ձեզ:
[uppod video=”http://youtu.be/Pwm-lnoLD2s” align=”center”]