Պե՞տք է արդյոք մեր մոլորակին դրոշ: Քանի որ մարդկությունը օր օրի ավելի է մոտենում այն բանին, որ մարդիկ կուղևորվեն Մարս, շատերը սկսում են արդեն մտածել Երկիր մոլորակը ներկայացնող դրոշի ստեղծման մասին:
Շվեդական Բեկմանի դիզայնի քոլեջից Օսկար Պերնեֆելդտը տիեզերական ճանապարհորդությունների համար ստեղծել է Երկիր մոլորակի դրոշի դիզայնը:
Երկիր մոլորակի դրոշը
Դրոշը իրենից ներկայացնում է միահյուսվող օղակների և երկնագույն ֆոնի համադրություն: Յոթ օղակները ձևավորում են ծաղիկ՝ Երկրի վրա կյանքի սիմվոլը, իսկ օղակները միահյուսվում են, ցուցադրելով, թե ինչպես է մեր մոլորակում ամեն ինչ իրար հետ փոխկապակցված՝ ուղղակի կամ անուղղակի իմաստով:
Երկնագույն ֆոնը խորհրդանշում է ջուրը, որն անհրաժեշտ է կյանքի համար: Ծաղկի արտաքին օղակները շրջանագիծ են ձևավորում, որն էլ իր հերթին խորհրդանշում է Երկիր մոլորակը, իսկ երկնագույն ֆոնը նաև կարող է խորհրդանշել տիեզերքը:
Դրոշը նախագծվել է ապագա տիեզերական ճանապարհորդությունների համար, քանի որ տիեզերագնացները ոչ միայն ներկայացնում են իրենց երկիրը, այլ նաև ամբողջ Երկիր մոլորակը:
Այն նաև հիշեցում է մարդկանց, որ մենք ապրում ենք միևնույն մոլորակում, և որ անկախ ազգությունից՝ մենք հոգ պետք է տանենք մեկմեկու և մեր ընդհանուր տան՝ Երկիր մոլորակի մասին: