Ֆիզիկական ակտիվությունը անհրաժեշտ է բոլոր մարդկանց առողջության պահպանման համար՝ անկախ սեռից, մարզավիճակից և տարիքից։ Այնուամենայնիվ, կարևոր է իմանալ, թե յուրաքանչյուր տարիքային խմբի համար ինչ քանակությամբ վարժություն է պահանջվում:
Մասնագետներից խորհուրդներ ենք հավաքել անհրաժեշտ ամենօրյա և շաբաթական ֆիզիկական ակտիվության վերաբերյալ՝ կախված տարիքից։
Կարևոր է՝ հոդվածը տեղեկատվական է և չի փոխարինում բժիշկների ցուցումներին։ Ստորև նկարագրված գործողությունները կատարելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ՝ որոշելու ծանրաբեռնվածության ինտենսիվության աստիճանը՝ հաշվի առնելով ձեր առողջական վիճակը։
5 տարեկանից փոքր երեխաներ
Մինչև 1 տարեկան նորածիններ
- Կրծկքկերներին ցուցված է տարբեր ֆիզիկական ակտիվություն ամբողջ օրվա ընթացքում: Հատկապես կարևոր է ակտիվությունը հատակին: Այս տարիքում երեխաները քիչ շարժունակություն ունեն, ուստի խորհուրդ է տրվում երեխային արթնության ժամանակ օրական առնվազն կես ժամ պառկեցնել փորի վրա։
Համոզվեք, որ երեխայի շարժման ազատությունը 1 ժամից ավելի չսահմանափակվի մանկասայլակով, կերակրման աթոռով և այլ հարմարություններով։
1-ից 2 տարեկան երեխաներ
- Օրվա ընթացքում այս տարիքում փոքրիկների համար ցանկացած ինտենսիվության ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ նվազագույն ժամանակը 180 րոպե է:
Խորհուրդ չի տրվում երեխային 1 ժամից ավելի ֆիքսված դիրքում կամ երկար ժամանակ նստած վիճակում պահել։
3-ից 4 տարեկան երեխաներ
- Օրվա ընթացքում այս տարիքում երեխաների ցանկացած ինտենսիվության ֆիզիկական ակտիվությանը հատկացված նվազագույն ժամանակը 180 րոպե է, ներառյալ առնվազն 60 րոպե չափավոր և ինտենսիվ վարժությունը:
Խորհուրդ չի տրվում երեխային 1 ժամից ավել թողնել էկրանի դիմաց նստած վիճակում։
5-ից 17 տարեկան երեխաներ և դեռահասներ
- Երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ է շաբաթվա ընթացքում օրվա մեջ միջինը 60 րոպե միջինից մինչև ինտենսիվ վարժություններ (հիմնականում աերոբիկա):
- Ցանկալի է շաբաթական առնվազն 3 անգամ ինտենսիվ աերոբիկ վարժություններ կատարել՝ ներառյալ մկաններն ու ոսկորները ամրացնելու վարժությունները:
Նստած դիրքում, հատկապես էկրանի առաջ անցկացրած ժամանակը պետք է սահմանափակվի։
18-ից 64 տարեկան մեծահասակներ
- Մեծահասակներին թույլատրվում է շաբաթական 150-ից 300 րոպե չափավոր աերոբիկ ակտիվություն, առնվազն 75-ից 150 րոպե ինտենսիվ աերոբիկ ակտիվություն կամ համարժեք չափավորից մինչև ինտենսիվ վարժություններ:
- Կատարեք միջինից մինչև մկանների ուժեղացման ինտենսիվ վարժություններ շաբաթական առնվազն 2 անգամ:
Հակացուցումների բացակայության դեպքում հղի կանայք և ծննդաբերած կանայք պետք է.
- Կատարեն շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր աերոբիկ ակտիվություն, ներառյալ մկանների ամրապնդման վարժությունները:
- Սահմանափակեն նստած դիրքում անցկացրած ժամանակը կամ առօրյայում ներառեն ցանկացած ինտենսիվության ծանրաբեռնվածություն:
65-ից բարձր տարեցներ
- Տարեցները նույնպես շաբաթական մոտ 150-300 րոպե ֆիզիկական ակտիվության կարիք ունեն:
- Կատարեք չափավոր և ինտենսիվ ուժային և ֆունկցիոնալ մարզումներ շաբաթական առնվազն 3 անգամ: