fbpx

Firefox-ը կդադարի աշխատել հին Windows-ների վրա

Firefox դիտարկիչ 13-ը, որի թողարկումը նախատեսված է հուլիսի 24-ին՝ կդադարի աշխատել Windows-ի հին տարբերակների վրա: Ինչպես հաղորդում են Mozilla Foundation-ի բլոգում՝ նոր «աղվեսը» կհրաժարվի աշխատել Windows 2000, Windows XP Service Pack 1 (SP1) և XP RTM (2001թ. թողարկում)-ների հետ:

Սկսած 13-րդ տարբերակից Firefox-ը կպահանջի օպերացիոն համակարգ ոչ ցածր Windows XP SP2-ից: Վերջին ինտերնետ դիտարկիչը, որով հնարավոր կլինի աշխատել վերը նշված երեք հին օպերացիոն համակարգերի վրա կլինի 12 տարբերակը, որը կթողարկվի ապրիլի 24-ին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Firefox-ը կդադարի աշխատել հին Windows-ների վրա
Ինչպես քարե պարսպի հետևում. հուսալի տղամարդու 5 նշան