fbpx

Եթե հավատանք Ֆեն-շույին՝ տարբեր գույներ օժտված են բուժիչ ուժով: Եվ ահա թե ինչպիսի

Գույնը շփման հզոր գործիք է: Այն կարող է ազդել տրամադրության վրա և առաջացնել էմոցիաներ, հրահրել հոգեբանական ռեակցիաներ և նույնիսկ դրդել որոշակի գործողությունների:

Դուք երբեք չե՞ք մտածել թե ինչու եք երբեմն հագնում կարմիր, իսկ երբեմն էլ՝ կապույտ: Կամ ինչի՞ց է, որ որոշ ընկերների հյուրընկալվելիս զգում եք էներգիայի ներհոսք, իսկ ուրիշների մոտ՝ հոգնածություն:

Գույներն իրոք ազդում են մարդկանց վրա և դա ապացուցված է գիտնականների կողմից: Մի փորձարկում ցույց է տվել, որ մարդիկ կարմիր ամաններից ավելի քիչ են ուտում, իսկ մյուս հետազոտությունը ցույց է տվել, որ ուսանողները ավելի վատ են հաղթահարում թեստերը, եթե նախապես շրջապատենք նրանց կարմիր գույնով: Իսկ վերջերս կատարված հետազոտությունն էլ բացահայտել է բոլորովին անսպասելի փաստ՝ փողոցային լապտերները, որոնք լուսավորում են կապույտ գույնով (ի տարբերություն սպիտակի և դեղինի) նվազեցնում են թաղամասի հանցագործությունների մակարդակը:

Ահա թե ինչ են նշանակում տարբեր գույներ Ֆեն-շույում և ինչպես կարող եք կիրառել դրանք կյանքում:

1. Սպիտակ

Սպիտակը՝ կատարելության, թեթևության և մաքրության գույնն է: Այս գույնը իր մեջ է ներառել գույների ամբողջ սպեկտրը: Այն ասոցացվում է թեթևության, աստվածայնության և բարեգործության հետ:

Սպիտակը մաքրում է էներգիան: Սպիտակով կարելի է ներկել մութ սենյակները՝ այն այդպիսի սենյակներին կտա թարմության և մաքրության տպավորություն: Իսկ եթե դուք ցանկանում եք Ձեր կերպարին անմեղություն, մաքրություն և մաքրաբարոյություն հաղորդել, ապա ընտրեք սպիտակի երանգով հագուստ:

2. Սև

Սևը՝ միստիկ է և խորհրդավոր: Չբացահայտվածի, խորհրդավորի, թաքնվածի և մռայլի խորհրդանիշը: Սևը սիրում են ուժեղ, մեծ արժանապատվությամբ մարդիկ: Հագուստի մեջ սևը խորհրդանշում է նրբաճաշակություն և հեղինակություն:

Ֆեն-շույի մեջ սևը խորհրդանշում է ջրի տարերքը և երկրային է սարքում սենյակը:

3. Կարմիր

Կարմիրը՝ կրքի և կենսական էներգիայի գույնն է: Այս գույնը ունակ է գրգռել, խթանել և ուժեղացնել կիրքը: Բնության մեջ կարմիրը օգտագործվում է կենդանիների կամ այլ սեռի միջատներին հրապուրելու համար: Բայց մարդկանց աշխարհում կարմիր հագած կինը՝ գրավում և իր վրա ուշադրություն է հրավիրում տղամարդկանց:

Կարմիրը ակտիվացնում է և ջերմացնում, բայց նաև նույն ժամանակ խոսում է վտանգի մասին: Այս գույնը խորհուրդ է տրվում օգտագործել, եթե ցանկանում եք բարձրացնել մարմնի ջերմաստիճանը և արյան շրջանառության խթանման համար:

4. Կապույտ

Կապույտը՝ ոգեշնչման, ցանկությունների կատարման, արդարության և նվիրվածության գույնն է: Սենյակներում ավելի լավ է խուսափել կապույտից, այլապես այնպիսի զգացողություն է առաջանում, որ Ձեր տան պատերը ճնշում են Ձեզ, ինչից կարող է առաջանալ դիսկոմֆորտի և անվստահության զգացողություն:

Կապույտ հագուստ կարելի է կրել միայն այն դեպքում, եթե ցանկանում եք լինել լուրջ և անհասանելի մարդ: Կապույտը բարելավում է քունը և իջեցնում արյան ճնշումը:

5. Դեղին

Դեղինը օգնում է մտավոր աշխատանքի դեպքում և նպաստում ինֆորմացիայի առավել լավ ընկալմանը: Դեղինը նաև օգտակար է ամաչկոտ և անինքնավստահ մարդկանց, այն արթացնում է սեր կյանքի հանդեպ:

Չափազանց ինտենսիվ դեղինը կարող է ագրեսիա և վրդովմունք խթանել: Դեղին սենյակներում նորածիններն ավելի շատ են լաց լինում, իսկ դեղին ճաշարաններում մարդիկ չափից շատ են տաքանում:

6. Կանաչ

Կանաչը ներդաշնակության և հավասարակշռության գույնն է: Կանաչը տրամադրում է էմոցիոնալ հարաբերություններին և սիրուն: Այն հանգստացնող ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա և բթացնում է գրգռվածությունը:

Կանաչը՝ նոր կյանքի և հավասարակշռության խորհրդանիշն է: Այն կսազի յուրաքանչյուր սենյակին: Հագուստի մեջ այն նույնպես կարող է օգտագործվել առանց որևէ սահմանափակման:

7. Մանուշակագույն

Մանուշակագույնը խորհրդանշում է բարձրագույն բարություն, իմաստություն և սեր: Սա ուժեղ գույն է, որը բարելավում է ինտուիցիան, զգացմունքները և տեսողությունը: Մանուշակագույնը՝ հրաշալի օգնական է հոգևոր հավասարակշռության և ֆիզիկական ուժի համար:

Հագուստի մեջ այս գույնը կիրառեք միայն  այն ժամանակ, երբ կցանկանաք ինտելեկտուալ և անհասանելի մարդու տպավություն թողնել:

8. Նարնջագույն

Նարնջագույնը ստեղծագործ է։ Այս գունը դրական է և անընդհատ դրդում է ինչ-որ գործողությունների, ազատության գույնն է: Նարնջագույնը օգնում է մարդուն ազատվել վախերից, դեպրեսիաներից և վատ տրամադրությունից, նաև օգնում է բացահայտել սեփական թաքնված ունակությունները:

9. Վարդագույն

Վարդագույնը խորհրդանշում է անվրդովություն, կանացիություն, հոգատարություն, սեքսուալություն, սեր և ֆիզիկական թուլություն: Վարդագույնն ունի հանգստացող ազդեցություն և նույնիսկ կիրառվում է բանտերում՝ բանտարկյալներին հանգստացնելու համար: Այս գույնը՝ ինքնաընդունման, ինքնաներման և ազնվության գույնն է:

10. Մոխրագույն

Այս չեզոք գույնը լցված է մաքրման և հավասարակշռման էներգիայով: Տարածության մեջ դրա առկայությունը Ձեր շուրջը՝ թույլ է տալիս կենտրոնանալ: Մոխրագույնը հանգստացնող է: Բայց դրա հետ մեկտեղ պետք է նկատի ունենալ, հանգստանալուց մինչև ձանձրույթ՝ մեկ քայլ է, այնպես որ խառնեք մոխրագույնը գունավոր ակցենտներով:

11. Շագանակագույն

Շագանակագույնը նշանակում է լրջություն, վստահելիություն, ջերմություն, բնություն, պարզություն և հումոր: Ֆեն-շույում մուգ շագանակագույնը խորհրդանշում է ծառ, իսկ բաց շագանակագույնը՝ հող: Այն շատ հարմարավետ է, բայց եթե չափն անցնել, ապա կարող է առաջ բերել ամբիցիաների պակասորդ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Եթե հավատանք Ֆեն-շույին՝ տարբեր գույներ օժտված են բուժիչ ուժով: Եվ ահա թե ինչպիսի
ԹԵՍՏ: Ծանո՞թ եք արդյոք հին ծրագրերին և խաղերին