Մի անգամ լրագրողը հարցնում է ֆերմերին, արդյո՞ք նա կարող է կիսվել իր եգիպտացորենի գաղտնիքով, որը տարեց տարի գրավում է բոլոր մրցանակները որակի անվանակարգում: Ֆերմերը պատասխանում է, որ ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ լավագույն սերմերը նա բաժանում է իր հարևաններին:
– Իսկ ինչո՞ւ բաժանել լավագույն սերմերը հարևաններին, նամանավանդ, որ նրանք ձեզ հետ միասին մասնակցում են բոլոր մրցույթներին և որ նրանք ձեր հակառակորդներն են:
– Գիտե՞ք, – ժպտում է ֆերմերը, – քամին տանում է ծաղկափոշիները իմ դաշտերից դեպի հարևանների դաշտերը և հակառակը՝ հարևանների դաշտերից դեպի իմ դաշտերը: Եթե հարևանների մոտ լինեն եգիպտացորենի վատ տեսակներ, ապա շատ մոտ ապագայում իմ մշակաբույսերը նույնպես կսկսեն վատանալ: Իսկ թե ինչպե՞ս ամեն մեկս կմշակենք մեր ցանքսերը՝ դա արդեն այլ հարց է:
Նմանատիպ իրավիճակ էլ մարդկանց կյանքում է: Նա, ով ուզում է լինել հաջողակ, պետք է հոգ տանի իր շրջապատի մասին և օգնի նրանց հաջողության հասնել: Որովհետև, որքան լավ են ապրում քեզ շրջապատող մարդիկ, այնքան ավելի լավ ես դու քեզ զգում: