Հիպնոսը դա գիտակցության վիճակի փոփոխությունն է, որի մասին այդքան շատ է հիշատակվում ֆիլմերում, գրքերում և հեռուստահաղորդաշարերում: Սակայն ոչ բոլոր մարդիկ են մինչև վերջ հասկանում ինչ է հիպնոսը: Առաջարկում ենք որոշ հետաքրքիր փաստեր այս հանելուկային երևույթի՝ հիպնոսի մասին:
Հիպնոսը մեծացնում է ներշնչանքը
Հիպնոսը տարօրինակ մի արվեստ է, որը թույլ է տալիս մարդուն ընկղմվել ներշնչման վիճակ: Մարդը գտնվելով հիպնոսացված վիճակում լսում և կատարում է հիպնոսացնողի ցուցումները: Պարզվում է կան մարդիկ, որոնք առավել շատ են ենթարկվում ներշնչանքի, քան մնացածը:
Գիտնականները հետազոտությունների շարք են իրականացրել և ապացուցել, որ մարդիկ, որոնք առավել շատ են ենթարկվում ներշնչանքի, ավելի շատ բան կարող են քաղել հիպնոսից, քան չներշնչվողները: Այսինքն ցածր ներշնչանքի մակարդակ ունեցող մարդկանց համար հիպնոսը անիմաստ բան է:
Հիպնոս շոու
Հանրաճանաչ լրատվամիջոցները հիմնականում տալիս են ոչ ճիշտ պատկերացումներ հիպնոսի մասին: Օրինակ, երբ խոսում են հիպնոսի կիրառմամբ ներկայացումների մասին, մի անգամից սկսում ենք պատկերացնել տեսարան, որտեղ հիպնոսացնողը հանդիսատեսի առջև ստիպում է հիպնոսացված մարդկանց կատարել այս կամ այն տարօրինակ գործողությունները:
Այդպիսի հիպնոսը անվանում են բեմական և օգտագործում են միմիայն զվարճանքի նպատակով: բեմական հիպնոսը դա էժանագին տրյուկերի համախումբ է, որը ներգրավում է նախապես արդեն ստուգված հեշտ ներշնչվող մարդկանց: Այս հիպնոսը նախատեսված է հանդիսատեսին գրավելու, զարմացնելու: Սակայն այս նպատակները ամենևին նույնը չեն ինչ իրական հիպնոսի նպատակները:
Հիպնոս (վիդեո)
(Շարունակելի)
Աղբուրը՝ listverse.com