fbpx

Հետաքրքիր փաստեր Սեպտեմբերի և Սեպտեմբերի 1-ի մասին

Սեպտեմբերը տարվա իններորդ ամիսն է, որը խորհրդանշում է աշնան սկիզբը հյուսիսային կիսագնդում և գարնան սկիզբը հարավային կիսագնդում: Սեպտեմբեր բառը ծագել է հին հռոմեական «septem» բառից, որը  նշանակում է «յոթ», քանի որ հին հռոմեական օրացույցում Սեպտեմբերը յոթերորդ ամիսն էր: Հին հռոմեացիները Սեպտեմբերն ասոցացնում էին կրակի, հրաբխային ժայթքումների, երկրաշարժերի հետ, քանի որ հավատում էին, որ Սեպտեմբերը գտնվում է կրակի աստված Վուլկանի իշխանության ներքո:

Եվ ահա մի քանի հետաքրքիր փաստ Սեպտեմբեր ամսվա մասին, որոնց մասին քչերն են լսել.

  1. Ամեն տարի Սեպտեմբերը սկսվում է շաբաթվա միևնույն օրը, ինչ որ Դեկտեմբերը, սակայն նրանք չեն ավարտվում շաբաթվա միևնույն օրով:
  2. Սեպտեմբերին ծաղկում են անմոռուկը, աստղածաղիկը և պատուտակը: Երեքն ել սիրո խորհրդանիշ ծաղիկներ են:
  3. Բոլորին հայտնի վիրակապերը հայտնաբերվել են Սեպտեմբեր ամսին:
  4. Սեպտեմբերի 1-ը որպես գիտելիքի օր պաշտոնապես սկսվել է նշվել 1984 թվականից Խորհրդային Միությունում:
  5. Ուսումնական տարին բոլոր երկրներում չէ, որ սկսվում է Սեպտեմբերի 1-ից: Օրինակ Ճապոնիայում առաջին զանգը հնչում է ապրիլին, իսկ վերջին զանգը՝ հաջորդ տարվա մարտին:
  6. Գերմանիայում առաջին դասարանցիները տարբերվում են նրանով, որ սեպտեմբերի 1-ին դպրոց են հաճախում ոչ թե ծաղիկներով, այլ գույնզգույն տոպրակներով: Այս սովորությունն ունի 150 տարվա պատմություն: Ծնողները տոնից առաջ երեխաների տոպրակներում դնում են քաղցրավենիք և անհրաժեշտ գրենական պիտույքներ, որը երեխաներն առաջին անգամ բացում են դպրոցում՝ վայելելով ծնողների պատրաստած անակնկալը:
  7. Կանադայում Սեպտեմբերի 1-ին երեխաները չեն հաճախում դպրոցներ կամ համալսարաններ, այլ նշում են ամռան վերջին օրերը: Սեպտեմբերի առաջին երկուշաբթին կոչվում է «Աշխատանքի օր» և պաշտոնապես համարվում է ամառային սեզոնի փակման օրը, իսկ ուսումնական տարին սկսվում է հաջորդ օրվանից՝ Սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը:

Հրապարակման ներկայացրեց՝ Նելլի Արզումանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր փաստեր Սեպտեմբերի և Սեպտեմբերի 1-ի մասին
Ձմեռային 7 ավտոխորամանկություն, որոնք կտնտեսեն ձեր ժամանակն ու ուժերը