Սեպտեմբերը տարվա իններորդ ամիսն է, որը խորհրդանշում է աշնան սկիզբը հյուսիսային կիսագնդում և գարնան սկիզբը հարավային կիսագնդում: Սեպտեմբեր բառը ծագել է հին հռոմեական «septem» բառից, որը նշանակում է «յոթ», քանի որ հին հռոմեական օրացույցում Սեպտեմբերը յոթերորդ ամիսն էր: Հին հռոմեացիները Սեպտեմբերն ասոցացնում էին կրակի, հրաբխային ժայթքումների, երկրաշարժերի հետ, քանի որ հավատում էին, որ Սեպտեմբերը գտնվում է կրակի աստված Վուլկանի իշխանության ներքո:
Եվ ահա մի քանի հետաքրքիր փաստ Սեպտեմբեր ամսվա մասին, որոնց մասին քչերն են լսել.
- Ամեն տարի Սեպտեմբերը սկսվում է շաբաթվա միևնույն օրը, ինչ որ Դեկտեմբերը, սակայն նրանք չեն ավարտվում շաբաթվա միևնույն օրով:
- Սեպտեմբերին ծաղկում են անմոռուկը, աստղածաղիկը և պատուտակը: Երեքն ել սիրո խորհրդանիշ ծաղիկներ են:
- Բոլորին հայտնի վիրակապերը հայտնաբերվել են Սեպտեմբեր ամսին:
- Սեպտեմբերի 1-ը որպես գիտելիքի օր պաշտոնապես սկսվել է նշվել 1984 թվականից Խորհրդային Միությունում:
- Ուսումնական տարին բոլոր երկրներում չէ, որ սկսվում է Սեպտեմբերի 1-ից: Օրինակ Ճապոնիայում առաջին զանգը հնչում է ապրիլին, իսկ վերջին զանգը՝ հաջորդ տարվա մարտին:
- Գերմանիայում առաջին դասարանցիները տարբերվում են նրանով, որ սեպտեմբերի 1-ին դպրոց են հաճախում ոչ թե ծաղիկներով, այլ գույնզգույն տոպրակներով: Այս սովորությունն ունի 150 տարվա պատմություն: Ծնողները տոնից առաջ երեխաների տոպրակներում դնում են քաղցրավենիք և անհրաժեշտ գրենական պիտույքներ, որը երեխաներն առաջին անգամ բացում են դպրոցում՝ վայելելով ծնողների պատրաստած անակնկալը:
- Կանադայում Սեպտեմբերի 1-ին երեխաները չեն հաճախում դպրոցներ կամ համալսարաններ, այլ նշում են ամռան վերջին օրերը: Սեպտեմբերի առաջին երկուշաբթին կոչվում է «Աշխատանքի օր» և պաշտոնապես համարվում է ամառային սեզոնի փակման օրը, իսկ ուսումնական տարին սկսվում է հաջորդ օրվանից՝ Սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը:
Հրապարակման ներկայացրեց՝ Նելլի Արզումանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.