fbpx

Տարօրինակ փաստեր հղիության մասին

Հղիությունը ինքնին հրաշք է՝ սկզբից դու միայնակ ես, իսկ հետո պարզվում է, որ դուք երկուսն եք և այդ երկրոդը ապրում և զարգանում է քո որովայնում: Մի խոսքով դա բնության ամենազարմանալի և ամենահրաշալի երևույթներից մեկն է:

Ահա հավաքել ենք 12 տարօրինակ և հետաքրքրաշարժ փաստ հղիության մասին և հույս ունենք, որ այն ձեզ կհետաքրքրի ու կզարմացնի: Եվ այսպես.

1. Աշխարհում ամենաերկար հղիությունը տևել է 375 օր՝ ավելի քան 1 տարի: Ընդ որում երեխան ծնվել է նորմալ տվյալներով:

2. Հղիության ժամանակ կնոջ մոտ մեծանում է սիրտն ու լյարդը, իսկ հոտառությունը սրվում է 11 անգամ: Այսպես բնությունը փորձում է կնոջը զերծ պահել սնունդից, որը կարող է վտանգավոր լինել սաղմի համար:

3. Արգանդում երեխան կարող է լացել, ծիծաղել և նույնիսկ պարել: Այնպես, որ հաճախակի լսեք լավ երաժշտություն, որպեսզի երեխան կարողանա պարել լավ երաժշտության տակ :)

4. Խորիոնիկ գոնադոտրոպին կոչված հորմոնի միջոցով հղիության որոշումը մարդիկ գիտեին դեռևս 1927 թ.-ից: Սակայն այն ժամանակ չկար հարմարանք մեզը ուսումնասիրելու համար: Այդ իսկ պատճառով մեզը ներարկում էին էգ առնետին կամ ճագարին և մի քանի օրից սպանում: Եվ կենդանու ձվարանի վիճակից էլ որոշում էին հղի է կինը թե ոչ:

5. Առաջին հակաբեղմնավորիչը հայտնաբերել են դեռևս հին Եգիպտոսում մ.թ.ա. 200 թվականին: Հայտնի է որ նրա բաղադրության մեջ էր մտնում կոկորդիլոսի կղանքը, սակայն որքանով էր այն էֆեկտիվ՝ պատմաբաններին հայտի չէ:

6. Սաղմի շուրջը գտնվող ջուրը պարունակում է այնքան աղ, որքան օվկիանոսի ջրերը:

7. Երկիր մոլորակում ամեն 3-րդ երեխան աշխարհ է գալիս կեսարյան հատումով:

8. Ակտիվորեն հղիանալ ցանկացող զույգերի միայն 1/4 մասին է հաջողվում հղիանալ կնոջ առաջին ցիկլի ժամանակ: Մնացած 75% զույգերի մոտ դա տևում է մի քանի ամսից մինչև 2 տարի: Այնպես, որ եթե ցանկանում եք երեխա ունենալ՝ պետք է լցվեք համբերությամբ:

9. Հղիության ժամանակ կնոջ նյութափոխանակությունը դանդաղում է, և նույն ժամանակ կինը պետք է 300 կկալ ավել սնվի, որպեսզի բավարարի և իրեն և երեխային:

10. Բոլոր հղիությունների 10%-ի դեպքում կինը վիժում է: Բարեբախտաբար մեծամասամբ կինը նույնիսկ չի էլ հասցնում իմանալ, որ ինքը հղի է:

11. Ապագա մայրիկների մեծ մասի մոտ փոխվում է ոտնաթաթի չափսը: Այն քաշի և այտուցների պատճառով դառնում է ոչ միայն հաստ, այլ նաև երկարում է: Անպես, որ 1-2 չափսով մեծ նոր կոշիկի կարիք հաստատ կզգացվի:

12. Ամեն 3 վայրկյանը մեկ Երկրագնդում երեխա է ծնվում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տարօրինակ փաստեր հղիության մասին
Միայնություն – Photoshop Speed Art