fbpx

Ի՞նչ չգիտենք մարդու հոգեբանության մասին: Հետաքրքիր փաստեր

Մարդկային հոգեբանությունը մնում է հետազոտողների համար ամենամեծ հանելուկներից մեկը: Սակայն աշխարհում ամեն րոպե կատարվում են հայտնագործություններ, և հոգեբանությունը բացառություն չէ:

Մարդու հոգեբանությանը և ոչ միայն դրան վերաբերող այս փաստերը հնարավոր է Ձեզ զարմացնեն.

1. Երբ խոսքը գնում է պլացեբոյի ազդեցությանը առողջության վրա, հայտնաբերվել է, որ կապսուլաները ավելի էֆեկտիվ են գործում քան հաբերը, իսկ սրսկումները ավելի էֆեկտիվ, քան կապսուլաները:

2. Պլացեբոյի էֆեկտը գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը գիտակցաբար ընդունում է առանց որևէ բժշկական հատկությունների հաբեր:

3. Մարդիկ ավելի երկար կարող են դիմանալ առանց սնունդի, քան առանց քնի:

4. Նույնիսկ ոչ մեծ աղմուկը կստիպի Ձեր բիբերին լայնանալ:

5. 60 տարեկանում, Դուք կկորցնեք Ձեր համային ռեցեպտորների ուղիղ կեսը:

6. Եթե թուքը չկարողանա լուծել ինչ-որ սնունդ, ապա Դուք չեք զգա նրա համը:

7. Մեր ուղեղը գտնվում է ստամոքսի հետ անընդհատ փոխհարաբերության մեջ: Այդ պատճառով, մեր էմոցիաները՝ հատկապես բասացական, ազդում են ստամոքսի ինքազգացողության վրա:

8. Համացանցի հայտնվելով, ավելի ու ավելի շատ մարդիկ են հեռանում կրոնից:

9. Մաստակը ակտիվացնում է հիշողությունը, որի շնորհիվ Դուք կարող եք բարձր բալեր ստանալ թեստերից:

10. Մանուշակագույնը կամ լավանդայի գույնը հանգստացնող հատկություն ունի: Հատկապես լավ է այն օգտագործել ննջասենյակում:

11. Մեր կարճատև հիշողությունը ունի ավելի սահմանափակ հնարավորություն, քան մեզ թվում է: Կարճատև հիշողության մեջ տեղեկատվության պահպանման ժամկետը 20 վայրկյան է, իսկ միաժամանակ մշակել այն կարող է 5-9 տեղեկություն:

12.  Կարմիր գույնը, մարդուն դարձնում է ավելի սեքսուալ գրավիչ՝ հակառակ սեռի համար, իսկ երկնագույն հագնված տղամարդիկ ավելի շատ են ձգում կանանց:

13. Մարդկանց մեծ մասը հակում ունի ուշացած դատողության, այսինքն նրանց մոտ նկատվում է որևէ իրադարձություն կանխատեսելու միտում, նախքան դրա տեղի ունենալը:

14. Հաշվարկված է. մարդը ամեն օր մտածում է միջինում 70 000 միտք:

15. Նոր սովորություն ձեռք բերելու համար պահանջվում է մոտ 66 օր:

16. Եթե զրուցակիցը զրույցի տևողության 60% նայում է Ձեր աչքերի մեջ, ապա նրա համար ձանձրալի է: Եթե 80%՝ Դուք նրան դուր եք գալիս, իսկ եթե 100%՝ նա Ձեզ սպառնում է:

17. Չափազանց մեծ սթրեսը ունակ է փոփոխել ուղեղի բջիջները, կառուցվածքը և ֆունկցիաները:

18. Երազում բարձր տեղից ընկնելու զգացողությունը, իրականում առաջանում է այն պատճառով, որ մենք շատ շուտ ենք քնում, իսկ մեր ուղեղին թվում է, որ մենք մահանում ենք: Այդ պատճառով տպավորություն է ստեղծվում, կարծես ուղեղն ինքն իրեն էլեկտրաշոկի է ենթարկում:

19. Եթե Դուք վատ տրամադրություն ունեք, ապա կեղծ ժպիտը կբարձրացնի Ձեր տրամադրությունը, և նույնիսկ կդարձնի Ձեզ երջանիկ:

20. Մաքուր մաշկը, վառ մեծ աչքերը, վարդագույն շրթունքները և փայլուն մազերը ոչ միայն գրավում են տղամարդկանց և առողջության ինդիկատոր են, այլ նաև վկայում են այն մասին, որ կինը սերունդներ տալու համար հարմար զույգ է:

21. Եթե Դուք հորանջում եք և Ձեզնից հետո անմիջապես մեկ այլ մարդ է հորանջում՝ դա նշանակում է որ Ձեզ վրա նայել են և/կամ Դուք դուր եք եկել այդ մարդուն:

22. Դա միֆ է, որ մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի հնարավորությունների 10%-ը: Իրականում մենք կարող ենք գործարկել մեր ուղեղի 35%-ը:

23. Երբ մենք կենտրոնացած ենք որոշակի գործի վրա, ապա մեր ուղեղը արգելափակում է մնացած գործերը, ստիպելով մեզ շուրջը ոչինչ չնկատել: Դա կոչվում է ընտրողական ուշադրություն:

24. Որոշ մարդկանց ուղեղը արտադրում է ավելի շատ քիմիական նյութեր քան այլ մարդկանց ուղեղը: Այս պատճառով են որոշ մարդիկ համարվում ավելի էմոցիոնալ, քան մյուսները:

25. Ինտելեկտը որոշ աստիճանով կախված է ժառանգականությունից:

26. Մի ընտանիքի անդամները բուրում են միանման: Հենց այս պատճառով մարդը չի կարող շարունակել իր սերունդը իր հարազատների հետ: Սա բնության մուտացիաներից խուսափելու բնական մեթոդն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Ի՞նչ չգիտենք մարդու հոգեբանության մասին: Հետաքրքիր փաստեր
Թռիչք Երկրի շուրջը 60 վայրկյանում (վիդեո)